Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ Ազգային պաշտպանության և Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին

 

Մարտի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ Ազգային պաշտպանության և Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին։

 

Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական և պաշտպանական ուղղություններով համագործակցության հետագա խորացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն