Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալում է եվրոպական ղեկավարների

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալում է եվրոպական ղեկավարներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որոնք գագաթնաժողովի ժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու հարցը Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարից առաջ։

 

Գագաթնաժողովից առաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

 

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Ուկրաինային «արդար և տևական խաղաղության» հասնելու գործում օգնելու լավագույն միջոցը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումն է։ Հանդիպումից առաջ X սոցիալական հարթակում Կոշտան գրել է, որ մարտի 27-ին ինքն այդ ուղերձը կփոխանցի ԵՄ ղեկավարներին։

 

Սա երրորդ, այսպես կոչված, «կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովն է, որոնք նախաձեռնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ նպատակ ունենալով քննարկել Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը, ինչպես նաև այն դերը, որ ապագայում պետք է ունենան Կիևի դաշնակիցները՝ հրադադարի դեպքում Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման գործում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն