Օդ են կրակում, բնակչության ու պոստերի վրա չեն կրակում, վերջին անգամ անցած գիշերը ժամը մեկին են կրակել

Չենք կարող հստակ իմանալ, թե կրակոցները կոնկրետ գյուղի ուղղությամբ են, թե՝ ոչ, բայց կրակոցներ իհարկե, լսվում են, ու պարբերաբար, ամեն գիշեր կրակում են գյուղի վրա: Այս մասին իր զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը:   «Ցերեկները չեն կրակում, բայց գիշերները կրակում են: Վերջին անգամ անցած գիշեր են կրակել: Մի շաբաթից […]

ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը արդարացնում է Ադրբեջանին

ՀՀ Ազգային ժողովում՝ ներկայացնելով 2024թ. կառավարության ծրագրի կատարողականը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների` ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։   «Ակնհայտ է, որ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելու կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, […]

85 տարեկանում մահացել է մարզական լրագրող Հովհաննես Մարտիրոսյանը

85 տարեկանում մահացել է մարզական լրագրող, մարզական թեմայով գրքերի եւ ֆիլմերի տեքստերի հեղինակ, ՀԽՍՀ Պետական հեռուստատեսության եւ ռադիոյի, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի նախկին լրագրող, խմբագիր, ԽՍՀՄ (1974թ․) եւ Հայաստանի ժուռնալիստների միության (1992թ․) անդամ Հովհաննես Մարտիրոսյանը։   Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 18:00-20:00-ին, Նուբարաշենի փողոց, 46 հասցեում գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը՝ ապրիլի 16-ին […]

Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության հանաձայնագիրը և ՄԻՆՍԿ-ի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ. Փաշինյան

Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության հանաձայնագիրը և ՄԻՆՍԿ-ի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ, ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը:   «Այսինքն, սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի կառույցները լուծարելու համատեղ դիմումը, և նույն տեղում ու նույն պահին ստորագրել, թե՛ առաջինը, թե՛ երկրորդը»,- ասել է նա:

Եթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. Զելենսկի

34 օր առաջ Ուկրաինան դրական է արձագանքել ամբողջական և անվերապահ հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, և արդեն 34 օր է՝ Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է կրակի դադարեցումից. այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:   Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է կենտրոնացած մնալ պատերազմը շարունակելու վրա, և ռուսական պետական քարոզչամեքենան իր լսարանին նախապատրաստում են […]

«4 չարաճճիները». Թուրքիայում առաջին հայկական սերիալը

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը։ Թուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն-թուրքերեն հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը։   Սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով։ Անոնսը կարող եք դիտել այստեղ։   Նշենք, որ «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ […]

Վրաստանի նախագահը ժամանեց Ադրբեջան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։   Նշվում է, որ այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։   Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ […]

Ուկրաինան հարձակվել է տարբեր ուղղություններով, կա զոհ

Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի մարզի օդային տարածքում ոչնչացրել են 109 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ, ևս երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Վորոնեժի մարզի , և մեկական անօդաչու թռչող սարք՝ Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի մարզերի օդային տարածքում։     Գիշերը Կուրսկում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգ, […]

«Խաղաղության համաձայնագիրը» Հայաստանի դե-ֆակտո կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզն է

««Խաղաղության համաձայնագիր» բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող եւ իրականությունից հեռու։ Ակնհայտ է, որ այս գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եվ միանշանակ է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով եւ միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռեւս կարելի է փոխել իրավիճակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին նախագահ […]

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնն ապրիլի 15-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնն ապրիլի 15-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է սլովենական լրատվական գործակալությունը (STA)։ Նշվում է, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հնարավորություններ փնտրելու երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։ Սլովենիայի արտաքին գործերի նախարարը ապրիլի 17-ին կայցելի նաև Ադրբեջան։ Նշվում է, որ Բաքվում քննարկումները կկենտրոնանան էներգետիկ […]

Եվրոպան պարտավոր է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Գեադիս Գեադին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համատեքստում ողջունելի է համարել խաղաղության հասնելու ցանկացած փորձ, եթե այն հաշվի է առնում աշխարհաքաղաքական իրողությունները:   Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոխորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Եվրոպան պետք է պաշտպանի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ «Եվրոպան, անշուշտ, կարող է վճռորոշ դեր խաղալ […]

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Ապրիլի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։   Կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական համագործակցության շարունակականությունն ու դրա շրջանակներում Տավուշի մարզի ներգրավվածությունը։   Հանդիպման ավարտին հյուրերի կողմից նախատեսվել է այց Ազատամուտի միջնակարգ դպրոց՝ Ֆրանսիական համայնքի կողմից ֆրանսերեն դասագրքերի տրամադրման նպատակով։

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում կայացած անուղղակի բանակցությունների առաջին փուլն իրանական բանակցությունների վարպետաց դաս էր

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում կայացած անուղղակի բանակցությունների առաջին փուլն իրանական դիվանագիտության այնպիսի վարպետաց դաս էր, որ դա ստիպված են խոստովանել նաև Իրանի թշնամի Իսրայելում, որտեղ արդեն իսկ անհանգստություն կա առ այն, որ իրանական կողմը կկարողանա հասնել հաջողության. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:   «Նախ՝ գտնվելով միջուկային տերության, այսպես կոչված, նախաշեմային […]

Վրաստանի նախագահն ապրիլի 15-16-ը կմեկնի Ադրբեջան

Վրաստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցով ապրիլի 15-16-ը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:   Այցի շրջանակներում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներ կունենա նաև վարչապետ Ալի Ասադովի և Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Վրացական պատվիրակության կազմում են լինելու նաև Վրաստանի փոխարտգործնախարարը և խորհրդարանի անդամներ:

Վերջին 100 տարում տարածաշրջանում բացի Հայաստանից ոչ մեկը չի նահանջել իր պատկերացրած ճշմարտությունից ու չի կապիտուլացվել

Եթե ճիշտ է պնդումը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, ապա ճիշտ է նաև պնդումը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Եվ, ուրեմն. վերջին 100 տարում տարածաշրջանում բացի Հայաստանից ոչ մեկը՝ ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը չի նահանջել իր պատկերացրած ճշմարտությունից ու չի կապիտուլացվել: Հայաստանը միակն է, որի ժողովրդի 2018-ի և 2021-ի […]

Ցեղասպանության 110-ամյակին մենք մոտենում ենք կորսված Արցախի, պետականության կորստի և ազգային ինքնությունից հրաժարվելու քաղաքականության բեռով. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը   Ցեղասպանության 110-ամյակին մենք մոտենում ենք կորսված Արցախի, պետականության կորստի և ազգային ինքնությունից հրաժարվելու քաղաքականության բեռով։   Մենք կանգնած ենք ծայրահեղ մարտահրավերների առաջ, որոնք պահանջում է մի կողմից՝ պատմության ճիշտ գնահատում, մյուս կողմից՝ ապագայի ճիշտ պլանավորում։   1999 թվականին հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանը հրապարակեց […]

ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1.3 տրլն դրամով. Փաշինյան

2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխոթյունից հետո միայն 2024-ի արդյունքներով ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1.3 տրլն դրամով, սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 մլրդ դոլար է:   Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել: […]

Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իր հիմնադրման 35-ամյակին նվիրված խորհրդի նիստում, հիմք ընդունելով կուսակցության տասնամյակների գործունեությունը և անցած ճանապարհի այս հանգրվանում անդրադառնալով հռչակած նպատակներին՝   ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ   • Վերահաստատում է իր նվիրվածությունն ու հավատարմությունը ազգային պահպանողական արժեքների վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսությանը, որով առաջնորդվել է հիմնադրման օրվանից:   • Պատիվ է […]