Վերջին 100 տարում տարածաշրջանում բացի Հայաստանից ոչ մեկը չի նահանջել իր պատկերացրած ճշմարտությունից ու չի կապիտուլացվել

Եթե ճիշտ է պնդումը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, ապա ճիշտ է նաև պնդումը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Եվ, ուրեմն. վերջին 100 տարում տարածաշրջանում բացի Հայաստանից ոչ մեկը՝ ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը չի նահանջել իր պատկերացրած ճշմարտությունից ու չի կապիտուլացվել: Հայաստանը միակն է, որի ժողովրդի 2018-ի և 2021-ի չվիճարկված ընտրությունների արդյունքում ժողովրդի ձևավորած կառավարությունը ջուրն է նետել մի ամբողջ սերնդի զոհողությունները, ուրացել է սեփական ժողովրդի զավակների թափված արյունը, կապիտուլացվել է, Հայրենիքի մի հատվածը ճանաչել է ֆաշիստական պետության կազմում, ընդունել է պարտությունն ու 24/7 ռեժիմով լիզում է իրեն հաղթածի ու ստորացրածի կոշիկները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

 

«Փաստացի, Հայաստանում գործում է արտաքին սվիններով պահվող չպետական համակարգ, որտեղ ժողովրդի մեծամասնության համառ անտարբերության պայմաններում կապիտուլյացիայի հետ համաձայն հատվածը ձևավորել է կառավարություն, անհամաձայն հատվածը՝ ընդդիմություն, որը մասնակցել է (և դեռ մասնակցելու է) Հայաստանում գաուլայտեր նշանակված վեցնոցի կազմակերպված ընտրություններին և այս չպետական համակարգին իր մասնակցությամբ լեգիտիմացրել է հակահայ ու հայակեր ռեժիմին:

 

Սա վերլուծություն չէ, սա բոլորի համար ակնհայտ իրողություն է, որի հետ պետք է առերեսվել ու հաշվի նստել այնպես, ինչպես ժամանակին հայերի նախնիները հաշվի են նստել Կարա-կոյունլուների կամ ասենք՝ Ղզլբաշների օկուպանտ իշխանության իրողության հետ: Իսկ ովքեր ստեղծված իրավիճակի հետ ունեն խորը և համապարփակ անհամաձայնություն, պետք է սկսեն զրոյից ու սկզբի համար անեն մի բան՝ ՉԼԻՆԵԼ ՄԱՆԿՈՒՐՏ»,- գրել է նա:

 

 

Թուրքի գոծակալներ ի՞ նչ գործ ունեք Ծիծեռնակաբերդում. քաղաքացին՝ Վլադիմիր Վարդանյանին

Շատ ողբերգական դեպք ա. ՔԿԾ ղեկավարը հրաժարվեց խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Կառավարության անդամներն ավելի կարևո՞ր են, քան ժողովուրդը, էսքան սպասենք, ինչ ա մի հատ… Լավ, չասեմ