«Խաղաղության համաձայնագիրը» Հայաստանի դե-ֆակտո կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզն է

««Խաղաղության համաձայնագիր» բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող եւ իրականությունից հեռու։ Ակնհայտ է, որ այս գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եվ միանշանակ է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով եւ միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռեւս կարելի է փոխել իրավիճակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

 

«Խաղաղության համաձայնագիրը» դե-ֆակտո Հայաստանի կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզն է։ Խաղաղության համաձայնագիր Ադրբեջանին հարկավոր չէ՝նրանք ցանկանում են ՀՀ-ի դեմ 30 տարուց ավել մղվող հիբրիդային պատերազմի շրջանակներում՝հենվելով 2018թ․-ին իշխանության բերված թրքամետ խմբակի վրա առանց մեկ կրակոց Երևանից ստանալ նորանոր զիջումներ՝Զանգեզուրի միջանցքի, սահմանադրության փոփոխության և ադրբեջանցիների վերադարձի հետ կապված։

 

ՔՊ-ն չի դիմադրելու և չի հակադրվելու Բաքվին, անգամ եթե ադրբեջանական զորքերը մտնեն Սյունիք՝Զանգեզուրի միջանցքը բացելու նպատակով։

 

Սյունիքը դեռ հայկական է՝ՌԴ-ի ու Իրանի հայամետ դիրքորոշման շնորհիվ, այլ ոչ թե ՔՊ-ի, որը պատրաստ էր Արցախից հետո զիջել նաև Սյունիքով ճանապարհ։

 

Ալիևի բոլոր պահանջները ՔՊ-ականները կատարում են հնազանդ՝առանց դիմադրելու և հակադրվելու։ Ադրբեջանի համար ՔՊ-ականները՝ռազմավարական դաշնակիցներ են, իսկ ընդդիմությունն ու ազգային, պետականամետ ուժերը ՀՀ-ում՝Բաքվի թշնամիներն են և պատահական չէ, որ Ալիևը վախենում է ՀՀ-ի ռևանշից։

 

Բաքուն հասկանում է, որ ադրբեջանական զորքերն Արցախում չեն հաղթել՝Արցախը հանձնվել ու դավաճանվել է թիկունքից՝Երևանից։

 

ՀՀ-ում նոր իշխանությունները կկարողանան վերազինել բանակն ու կխորացնեն հայ-ռուսական ռազմա-քաղաքական կապերը, ինչը թույլ կտա այլ տոնով խոսել թուրք-ադրբեջանական լկտիացած տանդեմի հետ։

Հանրության շրջանում չի թուլանում լարվածությունը․ Արշակ Կարապետյան

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ