Եվրոպան պարտավոր է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Գեադիս Գեադին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համատեքստում ողջունելի է համարել խաղաղության հասնելու ցանկացած փորձ, եթե այն հաշվի է առնում աշխարհաքաղաքական իրողությունները:

 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոխորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Եվրոպան պետք է պաշտպանի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ «Եվրոպան, անշուշտ, կարող է վճռորոշ դեր խաղալ և, իմ կարծիքով, պարտավոր է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Այն պետք է վճռականորեն միջամտի՝ վերջ դնելու Հայաստանի պատմական տարածքները տենչացող պետությունների ախորժակին»,-նշել է նա՝ ցավով արձանագրելով, որ Եվրոպան գործադրում է երկակի ստանդարտներ, ինչպես դա տեղի է ունենում նաև իր հայրենի Կիպրոսի դեպքում։

 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Դրանից անմիջապես հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի կնքման ժամկետներն ու տեղը որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բացի այդ, Բաքուն նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ

ՈՒՂԻՂ. Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում քննարկում է իրականացնում