ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը արդարացնում է Ադրբեջանին

ՀՀ Ազգային ժողովում՝ ներկայացնելով 2024թ. կառավարության ծրագրի կատարողականը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների` ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։

 

«Ակնհայտ է, որ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելու կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, որին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա»,- հայտարարեց նա։

 

Ըստ Փաշինյանի՝ այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ՝ չնայած մեկ ամասվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։ Նա նշեց, որ այդ կրակոցները լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։

 

«Այդ կրակոցները կամ Ադրբեջանի ԶՈւ-ում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելու միջոցառումներ»,- ասաց Փաշինյանը։

 

Նա ավելացրեց, որ ՀՀ բանակին հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ է տվել, և ՀՀ–ն պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն