Ուկրաինան հարձակվել է տարբեր ուղղություններով, կա զոհ

Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի մարզի օդային տարածքում ոչնչացրել են 109 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ, ևս երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Վորոնեժի մարզի , և մեկական անօդաչու թռչող սարք՝ Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի մարզերի օդային տարածքում։

 

 

Գիշերը Կուրսկում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգ, և տեղի բնակիչները հայտնել են երկնքում առնվազն երկու տասնյակ պայթյունների մասին: Բնակելի շենքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 85-ամյա մի կին է զոհվել, ևս ինը մարդ վիրավորվել է, այդ թվում՝ բեկորային վնասվածքներ և այրվածքներ։

 

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ զոհեր և ավերածություններ չկան։ Բրյանսկում նույնպես զոհեր չկան։ Մյուս մարզերի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել գիշերային հարձակումները:

 

 

Հանրության շրջանում չի թուլանում լարվածությունը․ Արշակ Կարապետյան

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ