Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնն ապրիլի 15-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնն ապրիլի 15-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է սլովենական լրատվական գործակալությունը (STA)։

Նշվում է, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հնարավորություններ փնտրելու երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։

Սլովենիայի արտաքին գործերի նախարարը ապրիլի 17-ին կայցելի նաև Ադրբեջան։ Նշվում է, որ Բաքվում քննարկումները կկենտրոնանան էներգետիկ ոլորտում համագործակցության վրա։

 

Սլովենական լրատվական գործակալությունը նաև հիշեցնում է, որ Տանյա Ֆայոնի այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։

 

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն