Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 119 անձի

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 119 անձի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«119 կասկածյալ է ձերբակալվել 23 նահանգներում «Գուրզ-10» գործողության արդյունքում, որն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ վերջին հինգ օրերի ընթացքում», — գրել է նախարարը X սոցիալական ցանցում։Գործողությունն իրականացվել է Անկարայում, Ստամբուլում, Ադանայում, Անթալիայում, Բիթլիսում, Հաթայում, Իզմիրում և այլ նահանգներում։

Զինվորների մաղթանքները հայ ժողովրդին

Վահե Հովհաննիսյան վաճառիր բնակարանդ արցախցիներին` էժանով, դու օգտվիր փաթեթից

Մեր տնտեսությունը վթարային իրավիճակում է, իներցիայով պետք չէ առաջ շարժվել . Բաբկեն Պիպոյան