ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիության անդամ երկրները խիստ անհանգստացած են վրացական իշխանությունների քաղաքականությամբ, որը երկիրը հեռացնում է ԵՄ-ին անդամակցությունից։ Այս մասին նա հայտնել է Բրյուսելում, արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներից հետո արած մեկնաբանություններում։
«Մենք կարճ քննարկել ենք իրավիճակը Վրաստանում։ Մենք չափազանց շատ եւ էլ ավելի ենք անհանգստանում այդ երկրի հետագծով, որը հեռանում է Եվրամիությունից»,- ասել է նա։
Բրյուսելը փաստացի սառեցրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը՝ ի պատասխան օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման։


































