ՌԴ-ն ցանկանում է Հարավային Կովկասը զերծ պահել նոր պատերազմից

Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
ՌԴ-ն ցանկանում է Հարավային Կովկասը ձերծ պահել նոր պատերազմից, քանի որ գիտակցում է, որ դա ձեռնտու է Արևմուտքին՝Մոսկվայի դեմ երկրորդ ճակատ բացելու տրամաբանությունից ելնելով։
ՀՀ գործող իշխանությունները հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ են տարածում՝դրանով փորձելով Արևմուտքի աջակցությունը ստանալ՝իշխանությունը պահպանելու նպատակով։ Ընդդիմության խաղաղ ցույցերն Երևանում բիրտ ուժով ցրվեցին՝Արևմուտքի լռության պայմաններում։ Արևմտյան ոչ մի դեսպանատուն չդատապարտեց Փաշինյանին և նրան հավատարիմ ոստիկանությանը։
Արևմուտք-ՌԴ «սառը պատերազմի» պայմաններում Փաշինյանի և թիմի հակառուսական քայլերը կարող են կործանարար լինեն ՀՀ-ի համար՝սա արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա չէ։ ՀՀ-ն կարող է ունենալ լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, սակայն այսօր գեոպոլիտիկ իրավիճակն այնպիսին է, որ Մոսկվան դա կարող է ընկալել, որպես ՀՀ-ի արտաքին քաղաքական ուղենիշի 180 աստիճանով փոփոխություն։
ՌԴ-ն շարունակում է ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը հանդիսանալ՝տնտեսական կարևորագույն գործընկերը, իսկ ռուսական ռազմական ներկայության շնորհիվ այսօր հայ-թուրքական սահմանը թեժ չէ։ Մոսկվան ցանկանում է ռուսական հարթակի միջոցով հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու այս առումով ՌԴ-ն մրցակցում է Արևմուտքի հետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն