Հայաստանը կանգնած է պատերազմի առջև, բայց մեր բանակը կրճատվում է։ Այս մասին ասել է «Համահայկական ճակատ» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Ըստ գեներալ-մայորի, բանակը 1/3-ով արդեն կրճատվել է։
Նա նաև ընդգծել է, որ բանակում ամեն ինչ վաճառվում է՝ տարածքներ, զորամասերի տարածքներ, որ մեջ-մեջ են անում։
Բանակի, պետության շահերով մտահոգված մարդկանց խոսքերը պետք է ահազանգ դիտարկել և արձանագրել Փաշինյանն ու ՔՊ-ն տարիներ շարունակ իրենց դիլետանտ քաղաքականության արդյունքում կազմաքանդել են հայոց բանակն ու հայկական անվտանգության համակարգը։
Հայոց բանակը՝Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակ ամենամարտունակ բանակն էր համարվում՝զսպում էր Ադրբեջանին և Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Այսօր հայկական անվտանգային համակարգի կարևոր տարրերը՝հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, հայոց մարտունակ բանակն ու Արցախը՝կազմաքանդված են։
Արցախը՝փաշինյանական քաղաքականության արդյունքում հանձնվել է Բաքվին, հայոց բանակը ղեկավարում է պատմության ուսուցիչը, իսկ հայ-ռուսական կապերն ամեն օր թուլանում են։ Կարապետյանը, որպես ռազմական հմուտ գործիչ ահազանգում է, որ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի, իսկ հայոց բանակն այդ ֆոնին կրճատվում է։
ՔՊ-ն ցանկանում է ՀՀ-ն թողնել միայնակ՝թուրք-ադրբեջանական ապագա ագրեսիայի նախաշեմին։ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն չեն կռվելու ադրբեջանական բանակի դեմ, իսկ միջազգային հանրությունն անատամ հայտարարություններով է հանդես գալու։
ՀՀ-ում իշխանափոխությունը հայոց բանակի փրկության, վերականգնման, զինման և հզորացման նախապայմանն է։ ՔՊ-ն ապացուցել է, որ նրանք կարողանում են կազմաքանդել ինստիտուտներ և համակարգեր՝նրանց մոտ լավ է ստացվում միայն սպասարկել թուրքական օրակարգն ու հարստանալ։


































