Տելեգրամի շուրջ զարգացումները
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ 5 մլն եվրոյի դիմաց, պարտավորվելէչլքելՖրանսիանուերկուշաբաթըմեկպետքէոստիկանությունայցելի։
Նա Արևմուտք—Ռուսաստան հակամարտության՝ նոր «ճակատ» է դարձել։ Նրա վիճակի վերաբերյալ նաև պարզաբանում է խնդրել ԱՄԷ—ն, որի քաղաքացի է Դուրովը։ Ավելին, Guardian —ի տեղեկություններով՝ ԱՄԷ—նկարողէդադարեցնելՖրանսիայիհետռազմատեխնիկականհամագործակցությունը՝Դուրովիհանդեպվերաբերմունքիպատճառով։
Ու չէր հասցրել նա ազատվել դատարանի դահլիճից, երբ պարզ է դարձել, որ իր երեք երեխաների մայրը դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ պնդելով, թե Դուրովը բռնություն է կիրառել նրանցից փոքրի հանդեպ։
Նաև նոր մանրամասներ են պարզվում։ Wall Street Journal-ի տեղեկություններով՝ 2017 թվականին էին համատեղ ջանքերով կոտրել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հեռախոսը՝ կապված տարբեր քաղաքական գործընթացների հետ։ Իսկ ահա 2018-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ ճաշի ժամանակ, Ֆրանսիայի քաղաքացիության հարցը քննարկելիս, նաևնրանառաջարկելէհարթակըտեղափոխելՓարիզ։
Politico-ն էլ գրում է, որ Պավել Դուրովի եղբորը՝ Նիկոլայի մասով ևս ձերբակալման օրդեր է տրվել, ու հա հետախուզվում է։
Այս ամենից զատ՝ Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտորը, ասիական, աֆրիկյան մի շարք բուհերի անունից, պաշտոնապես Դուրովին առաջադրել է Նոբելյան մրցանակի և հրավիրել ԲՐԻԿՍ—ի ներդրումային ֆորումին՝ հանդես գալու՝ որպես խոսնակ։
Տելեգրամի հետ կապված այս իրադրությունը ուղիղ ու շատ շեշտակի ցույց է տալիս, թե ինչպիսի ճգնաժամում է աշխարհը և որքան են իրարից արդեն հետացել Հյուսիսն ու Հարավը, ԱրևելքնուԱրևմուտքը։
Հոկտեմբերի 27-ի մեղադրյալներից մեկն է մահացել
Միայն հանրային ճնշումներից ու մեդիա հրապարակումներից հետո իշխանությունները պաշտոնապես հաստատեցին, որ Նուբարաշեն ՔԿՀ—ում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը։ Այս պահին հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:
Հետաքրքրական է, որ Կնյազյանը բազմիցս դիմել էր վաղաժամ ազատ արձակվելու համար՝ վերջինն այս տարվա հունիսին, սակայն ստացել էր մերժում, որի հիմնական պահանջողը այդ դեպքերի արդյունքում մահացած Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանն է, այս իշխանությունների սիրելին և մշտական ուղեկիցը։
Մի խոսքով, ԽԾԲ—ն նաև արդարադատության համակարգում տեղ ունի։
Ալիևն օգտվում է օկուպացված Արցախից
Մինչ մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես խաղաղության հասնենք Ադրբեջանի հետ, այդ երկիրը սկսել է լավագույն շահգործել Արցախի օկուպացված տարածքները՝ մասնավորապես օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով։
Այս մասով Ադրբեջանի առանցքային գործընկերները Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ուզբեկստանն են, որի հետ էլ վերջերս պայմանավորվածություններ են ձեռք բերվել տեքստիլի գործարակ կառուցելու մասով։
Նման առավելություն Ադրբեջանը տվել է Ուզբեկստանին՝ Արցախի հարցում բացահայտ աջակցություն է ցուցաբերելու համար։ Այդ երկիրն իր ներդրումներով ներկայացված է Արցախում՝ 2021-ից, օրինակ՝ Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) Միրզե Ուլուղբեյի անունով դպրոց է կառուցել՝ 960 աշակերտի համար։ Իսկ տեքստիլի գործարանը Ստեփանակերտում կկառուցվի՝ հեռանկարում աշխատանքով ապահովելով 1000 մարդու։ Այդ գործարանը կլինի օկուպացված Ստեփանակերտում առաջին օտարերկրյա ներդումը։ Հիշեցնենք, որ Ստեփանակերտը դեռևս քաղաք—ուրվական է։ Բայց ներդրումներն իրականացվում են։
Ալիևը Պուտինին ներկայացրել է Թուրքիայում կայացած բանակցությունների արդյունքները
Կրեմլից տեղեկացնում են, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիև հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանազատման և սահմանազատման, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման համար փոխընդունելի լուծումներ մշակելու հարցում։
Իսկ իրականում, զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ միևնույն հարցը նախորդ օրը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ—ները։ Պարզ է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ առանց իրեն այս տարածաշրջանում որոշումներ կայացվեն, իսկ Թուրքիան և Ադրբեջանը կարող են նման քայլի գնալ, մանավանդ, որԲայրամովիԱնկարամեկնելնէլթուրքականկողմինհաշվետվությունտալուէնմանվում։
Արցախն է դարձել Հայ դատի գրասենյակների հիմնական աշխատանքի ուղղությունը
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորթյամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական քաղաքականությամբ։ Զեկույցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ։ Նաև տարբերակվում են «էթնիկ զտումներ» և «ցեղասպանություն» հասկացությունները՝ նշելով, որ թեև ցեղասպանությունը սահմանվում է խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ, էթնիկ զտումները ներառում են որոշակի տարածքից խմբի բռնի հեռացում՝ բռնության և ահաբեկչության միջոցով: Ներկայացված ապացույցները «ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ներառյալ շրջափակումը և ռազմական գործողությունները, արտացոլում են Արցախի հայկական ներկայությունը արմատախիլ անելու միտումնավոր փորձ»:
Առհասարակ, Հայ դատի գրասենյակները թերևս միակ ինստիտուցիոնալ կառույցն են, որ հիմա հետևողականորեն զբաղվում են արցախահայերի և Արցախի հարցերով։ Ու թեև այս կառույցն ավանդաբար Հայոց ցեղասպանության հիմնական լոբբիստն է եղել մի դարից ավելի, հիմա արդեն կենտրոնանում են մեզ պատուհասած վերջին աղետին։
Թուրքիան էլի նախապայմաններ է առաջ քաշում
Անկարան, որ արդեն փորձառու նախապայման առաջ քաշող է, իր երբեմն ջերմ բարեկամ Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու չորս պայման է առաջադրել՝ հայտարարելով, որ թուրքական զինված ուժերը չեն լքի այդ երկիրը, եթեդրանքչկատարվեն։
Նախապայմանների առաջ քաշումը հաջորդել է նրան, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ—Ասադը, ելույթ ունենալով նոր գումարման խորհրդարանի նիստում, ասել էր, որ միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայնայսնախաձեռնությանհարցումառաջընթացչկա։
Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները՝ ըստ CNN Turk-ի, հաղոորդել են, որ առաջին հերթին, ակնկալում է, որ Դամասկոսն ամբողջությամբ կազատվի ահաբեկչական տարրերից՝ տարածքային ամբողջականությունն ու միասնությունը պահպանելու համար։ «Երկրորդ՝ Սիրիան պետք է հասնի իսկական ազգային հաշտեցման սեփական ժողովրդի հետ՝ հիմնված իր ժողովրդի օրինական պահանջների և ակնկալիքների վրա՝ ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի շրջանակում, վերադառնա սահմանադրական բանակցություններին և համաձայնության գա ընդդիմության հետ։ Երրորդ՝ փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծի։ Եվ չորրորդ՝ ապահովի ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներին մարդասիրական օգնության անխափան մատակարարումը»։
Օ՜, ինչպիսի մարդասիրություն Թուրքիայի կողմից։ Ու ինչն է հետաքրքիր, որ նույն հարցը, երբ վերաբերում է իրենց շահերին, իրենք միանգամից բարիանում են։ Իսկ այ Արցախում, հեչ էլ դեմ չէին տարբեր ոտնահարումների։
——
ԱՅՍՏԵՂԻՑ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ
Իսկ ի՞նչ է սխալ Զախարովայի ասածում
Մինչ Հայաստանում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դեմ հերթական «հեյթն» է տարածվում, հարց է ծագում, թեիրվերջինբրիֆինգումինչնէսխալասելայսպաշտոնյան։
Զախարովային հարցրել էին, թե արդյոք Ռուսասատնն ունի որևէ ծրագիր՝ արցախահայերի վերադարձի վերաբերյալ, ինչին նա պատասխանել էր. «Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը ունի՞ որևէ ծրագիր»։ Եվ իսկապես, Հայաստանի իշխանությունները հիմա միայն մի բանով են զբաղված՝ վայելում են կյանքը ու բրդբրդում են, թե մեզչենօգնում։
Փոխարենը Հայաստանի տարածքի պաշտպանությունը չգիտես ինչու, ինչ հիմնավորմամբ արտապատվիրակում են բոլոր հնարավոր կողմերին, բայց ոչ երբեք իրենց։ Ու արդյունքում ստացվում է, որ մեր երկրի սուվերեն տարածքի վրա այլ պետությունները «խաղադրույք» են անում։ Նույնկերպ, էլի անդարդառնալով Զախարովային, հիշենք այն, որ նա ասել էր, որ «Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը, մենք պետք է կապ հաստատենք Թեհրանի հետ»։ Այո, այստեղ էլ մեր փոխարեն որոշելու են, որովհետև մենք չենք որոշում կայացնում, որովհետևչենքուզումորոշումկայացնել։
Եվ մի հետաքրքիր դրվագ էլ Զախարովայի բրիֆինգից։ «Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը վտանգավոր են»,- ասել է նա։ Ու սա մի հարց է, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում քննարկում են շատ վաղուց՝ մասնավորապես այն համատեքստում, որ նոյեմբերի 9-իեռակողմհայտարարությունիցՀայաստանըպետքէհետկանչիիրստորագրությունը։
Բայց եթե այդպես լինի, կստացվի, որ Հայաստանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը, իսկ այդ փաստաթուղթը հենց այդ մասին է։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք դուրս գանք հրադադարից։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ հրավեր Ադրբեջանին՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Արդյոք չի ստացվում, որ Զախարովան ճիշտ է ասում։ Ու արդյոք պրո—իշխանական քարոզիչները հենց այս պատճառով չեն անում ստորագրության հետկանչի լոբբինգը։
Հերթը հասավ ելակին. Հայաստանում էլի «ծանուցում չեն ստացել»
Mash տելեգրամյան ալիքն, իր աղբյուրներին հղում անելով, գրում է, որ ՌԴ—ում Հայաստանից ներկրված 4 տոննա ելակի մեջ վտանգավոր պեստիցիդներ են հայտնաբերվել։ Հայկական կողմը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արդեն սովորության համաձայն՝ ջայլամի քաղաքականությամբ հայտարարել է, թե «Պաշտոնական ծանուցում չենք ստացել»։
Պարզ է, որ էլի պարտակելու են թեման, իսկ հայկական գյուղմթերքի հանդեպ շատ ուշադիր վերաբերմունքը շարունակվելու է, քանի դեռ մենք շարունակում ենք հակառուսական գիծը։
Կայֆեր՝ ամեն տարի
Մամուլի հարցումները ցույց են տվել, որ Սևանի շուրջ Փաշինյանի երկօրյա հեծանվավազքն արժեցել է մոտ 40 հազար դոլար։ Մասնավորապես՝ գրեթե 15 մլն դրամ։ Մոտ 50 անձ հեծանիվ է վարել, բայց 100 անձրեւանոց են գնել բյուջեի հաշվին եւ 100 անձի կերակրել 2 օր:
Արդյոք այս թանկարժեք հանգիստն իրեն կարող է թույլ տալ որևէ թոշակառու, որի թոշակի բարձրացման փոխարեն մենք բոլորս վճարում ենք, որ Փաշինյանի մանկական բյուրեղյա երազանքներն իրականություն դառնան։ Բնականաբար ոչ։ Բայց լռությունը թեմայի վերաբերյալ ոչ մի կերպ չի խախտվում։ Ու քանի որ բոլորի համար այս թարկարժեք կայֆերը «ՕԿ» են, Փաշինյանն էլ հայտարարել է, թե նման հեծանվավազքերը կդառնան ամենամյա։Պատրաստեք քսակները, պարոնայք։
Ընդդիմությունը կնշի սեպտեմբերի 2-ը
Թեև Հայաստանի ղեկավարությունը խորը մոռացության է մատնել Արցախի հետ կապված ամեն ինչ, ընդդիմությունը մի շարք միջոցառումներ է նախատեսում իրականացնել սեպտեմբերի 2-ին։ Դրանք հիմնականում կենտրոնացած են լինելու Արցախի մշտական ներկայացուցչությունում, սակայն այլ վայրերում ևս քննարկումներ, շնորհանդեսներենլինելու։
Ցավոք, սա առաջին տարին է, երբ Արցախի անկախության օրը նշվելու է հայկական երկրոդ պետության լիակատար օկուպացիայի պայմաններում։
Անշարժ գույքի շուկան՝ փլուզման եզրին է
Ռուս և ուկրաինացի ռելոկանտների՝ Հայաստան տեղափոխման ֆոնին է՛լ ավելի ուռճաացված անշարժ գույքի շուկան փլուզման եզրին է, ու այդ մասին արդեն ահազանգում են ոչ միայն կտրուկ անկում գրանցող գները, այլ նույնիսկ ոլորտի մասնագետները։ Թեև շուկայում որոշակի դրական տեղաշարժ կա՝ պայմանավորված եկամտային հարկի վերադարձի օրենքի վերջին փուլին, մինչև այն վերջնականապես կչեղարկվի, բայց առհասարակ դանդաղ տեմպերն ու գործարքների նվազումը արդեն իսկ փաստում են, որ շուտով անկումը տեսանելի, շոշափելի և շատ կտրուկ է լինելու։
Սա չի կարող չազդել նաև բանկային համակարգի վրա, որտեղ պորտֆելի գրեթե 70%-ը հիփոտեկային վարկն է։ Եթե քաղաքացիներն ունեցան վարկի սպասարկման խնդիր, դրան հաջորդելու է բանկային համակարգի կոլապսը, ինչն էլ իր հետևից տանելու է ողջ տնտեսությունը։
Այսպես է լինում, երբ տնտեսության ոլորտով զբաղվում են դրանից բան չհասկացող կիսագրագետները։


































