«Հրապարակ». Արդարադատության նախարարին հարցաքննե՞լ են

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցաքննել են իր եղբոր՝ Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրեական գործով:

Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարարից, սակայն, ի պատասխան մեր հարցմանը, նախարարությունից հայտնեցին, թե այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ դեռ 2018 թվականին հարուցված քրեական գործի երեք հոդվածներին ավելացել են եւս 13-ը։ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի փոխանցմամբ՝ պետության կրած վնասը կազմում է 350 միլիոն դոլար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն