Թուրքիան և Ադրբեջանը դե-ֆակտո միավորում են բանակները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական կապերը՝ադրբեջանական բանակը դե-ֆակտո վերածվում է թուրքական բանակի ստորաբաժանումներից մեկի։ Ադրբեջանական բանակն անցնում է ՆԱՏՕ-ական չափանիշների և այդ հարցում Բաքվին օգնում է Թուրքիայի ԳՇ-ն և թուրք սպաները։

Թուրքական պաշտպանական մատակարար Aselsan-ը Ադրբեջանին կմատակարարի Aselflir-500 էլեկտրաօպտիկական հսկողության և ուղղորդման համակարգեր, ինչպես նաև կառավարվող Tolun հրթիռներ:

Երկու համակարգերն էլ նախատեսված են Բաքվի կողմից վերջերս ձեռք բերված «Աքինջի» հեռահար անօդաչու սարքավորման համար:

Ադրբեջանն աստիճանաբար անցում է կատարում դեպի թուրքական տեխնիկա՝նվազեցնելով կախվածությունը ռուսական, խորհրդային տեխնիկայից, այսինքն Մոսկվայից։

Ադրբեջանն ինտենսիրովեն զինվում է, անցկացնում նորանոր զորավարժություններ, իսկ Երևանի առջև դնում է պահանջների նոր ցուցակը, որը Փաշինյանն ու ՔՊ-ն պատրաստ են հնազանդ կերպով կյանքի կոչել՝հանուն իշխանության պահպանման և 2026թ․-ի ԱԺ ընտրություններում վերընտրվելու։

Բաքվի և Անկարայի համար ՔՊ-ն «Ալլահի պարգևն» է, քանի որ այլ ուժեր երբեք Արցախը չէին նվիրի Բաքվին և չէին կազմաքանդի հայ-ռուսական ռազմավարական կապերը։ 

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն