Վարչախումբը շարունակում է փչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, մեկ տարում որևէ քայլ չի արել հայկական բանակը, տնտեսությունը բարելավելու ուղղությամբ, անդառնալի վնաս են հասցրել հայ եկեղեցուն, հայկական ավանդույթներին, մեր արժեքներին, խախտել է ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանից տարածքներ է նվիրել Ադրբեջանին։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանը կազմաքանդել է հայոց պետականության հիմնական հենասյուները՝Արցախը, հայոց բանակն ու հայ-ռուսական ռազմավարական կապերը։ ՔՊ-ի վարած քաղաքականության արդյունքում Արցախը հանձնվել է Բաքվին, հայոց բանակը կազմաքանդվել է՝թվաքանակը կրճատվում է, իսկ սահմանները՝գրեթե անպաշտպան են։ ՀՀ սուվերեն տարածքները, ռազմավարական բարձունքները գտնվում են ադրբեջանական զորքերի հսկողության տակ։ Հայ Առաքելական եկեղեցին 2018թ․-ից ի վեր գտնվում է իշխանությունների սև փիառի, անհիմն քննադատությունների ներքո։ Հայ-ռուսական կապերն ամեն օր զրոյացվում են՝փոխարենն Արևմուտքը բացի խոստումներից ՀՀ-ին ոչինչ չի տալիս։ Տնտեսական վիճակը նույնպես աղետալի է՝12 միլիարդ դոլարի արտաքին պարտք, արտագաղթ, երիտասարդությունն ապագա չի կապում նիկոլական Հայաստանի հետ՝դրա փոխարեն ՔՊ-ն դարձել է դոլարային միլիոնատերերի կուսակցություն, իսկ նախկին օլիգարխները դարձել են Փաշինյանին մտերիմ գործարարներ։ Փաշինյանի քայլերի արդյունքում Արցախն օկուպացվեց, արցախահայությունը դարձավ փախստական, իսկ ՀՀ-ն այսօր դարձել է Արևմուտքի հակառուսական գործիքներից մեկը Հարավային Կովկասում։ ՔՊ-ն պատրաստ է բավարարել Ալիև-Էրդողան տանդեմի բոլոր հակահայկական պահանջներն ու սպասարկել Մեծ Թուրան կառուցելու օրակարգը։ Հայոց պետականությունը վտանգված է և փրկությունն ազգային, պետականամետ ուժերի ակտիվ քաղաքական պայքարն է Փաշինյանին հեռացնելու նպատակով։ Հայաստանի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է և ՔՊ-ն չունի ադեկվատ լուծումներ առկա խնդիրները հաղթահարելու համար։
Սեդա Գևորգյան


































