Փաշինյանը Բաքվին հանձնեց ՀՀ-ի «պաշտպանական վահան» Արցախը

Ադրբեջանը կրկին հայտարարում է, թե Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը, որոնք վերաբերում են Ադրբեջանին»։ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին այս անգամ էլ խոսել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ադրբեջանի պահանջները Փաշինյանից չեն դադարելու, քանի որ վերջինս ու ՔՊ-ական թիմը պատրաստ են դրանք կյանքի կոչել։ Ի դեմս Փաշինյանի Բաքուն և Անկարան ՀՀ-ում ունեն դաշնակից, որն աստիճանաբար իրականություն է դարձնում թուրքերի դարավոր երազանքը՝Մեծ Թուրանը։
Արցախը ՔՊ-ի կողմից հանձնվեց Ադրբեջանին, այսինքն կազմաքանդվեց Հայաստանի «պաշտպանական վահանը», ինչին շուտով հետևելու է «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը։
Փաշինյանը պատրաստ է կապիտուլացնել Հայաստանը մինչև վերջ՝դրա համար նա անփոխարինելի է Բաքվի և Արևմուտքի համար։ Բաքուն ՀՀ-ից ցանկանում է կերտել «Արևմտյան Ադրբեջան»՝հենվելով ՔՊ-ի վրա, իսկ Արևմուտքը՝հակառուսական պլացդարմ՝հենվելով Հարավային Կովկասում թուրքական գործոնի վրա։
Թուրք-ադրբեջանական թիրախում ՀՀ-ն լինելու է այնքան ժամանակ, քանի Երևանում իշխանության է ՔՊ-ական պարտվողական թիմը։ ՀՀ-ում իշխանափոխությունը թույլ կտա ստեղծել այնպիսի բանակ, տնտեսություն և հասարակության մեջ արթնացնել ռազմահայրենասիրություն, որ Բաքվի համար բարդ է լինելու զիջումներ կորզել հայկական կողմից կամ խոսել Երևանի հետ ուլտիմատումների լեզվով։
Հայոց պետականության փրկության բանալին՝իշխանափոխության մեջ է։ Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն տանում են դեպի թրքացում և հակառուսական պլացդարմի վերածում։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն