Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթային տերմինալին. հայտարարվել է արտակարգ իրավիճակ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի գիշերը պաշտպանության ուժերը հաջողությամբ հարվածել են Ղրիմ թերակղզու Թեոդոսիա քաղաքում գտնվող ՌԴ ծովային նավթային տերմինալին, գրում է pravda.com.ua կայքը։

«Այս գիշեր հաջող հարված է հասցվել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Թեոդոսիա քաղաքում գտնվող ծովային նավթային տերմինալին», — ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, բռնկված հրդեհի հետևանքով մտցվել է մունիցիպալ բնույթի տեխնածին արտակարգ իրավիճակի ռեժիմ:

Նշվում է, որ հարվածն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային ուժերի ստորաբաժանումները՝ զինված ուժերի այլ բաղադրիչների հետ համագործակցությամբ։

Զինվորականները հիշեցրել են, որ Թեոդոսիայի տերմինալը Ղրիմում ամենամեծն է նավթամթերքի փոխադրման ծավալով, և որ այդ նավթամթերքը, ի թիվս այլնի, օգտագործվել է Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն բանակի կարիքները հոգալու համար։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն