Իլոն Մասկը կարծում է, որ կլինի Միացյալ Նահանգների վերջը, եթե նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը:
«Դա կլինի Ամերիկայի վերջը»,-գրել է նա X-ում:
Այս կերպ միլիարդատերը մեկնաբանել է հրապարակումը, որում ասվում էր, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ-ը կվերածվի «միակուսակցական սոցիալիստական պետության»:


































