Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հեծանիվ է վարել Երևան-Էջմիածին-Երևան ճանապարհին. հեծանիվով անցել է 50 կիլոմետր ու հայտարարել` «կեցցե’ հեծանիվը»:
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Սյունիքի և Երևանի հարևանությամբ՝Նախիջևանում, իսկ Փաշինյանը հեծանիվ է վարում։
ՔՊ-ն թուրք-ադրբեջանական նոր հարձակմանը՝տանկային և ԱԹՍ-ների գրոհին «հակադարձելու» է հեծանիվներով՝սա է այսօրվա նիկոլական Հայաստանը։
ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ ՔՊ-ն զբաղված է հարստանալով և կյանքը վայելելով, իսկ սահմանում կրկին զինվորներ են զոհվում՝բանակում բարդակ է, քանի որ ՔՊ-ի դիլետանտային կառավարման ձևը հասցրել է ՀՀ բոլոր ոլորտներն ու ինստիտուտներն աղետի և կործանման։
Կործանվում է բանակը, կազմաքանդվում է տնտեսությունը՝արտաքին պարտքը 12 միլիարդի շեմն է հատել, արտագաղթը չի դադարում, իսկ ՔՊ-ն զբաղված է ոստիկանության միջոցով ընդդիմության ճնշելու գործողություններով։
Ադրբեջանը զինվում է և պատրաստվում է «Զանգեզուրի միջանցքը» բացել ռազմական ուժով, իսկ Փաշինյանը հեծանիվ է վարում և մասնակցում է տարբեր փառատոնների։
Փաշինյանի հույսն Արևմուտքն է, սակայն Արևմուտքն, որի ազդեցության գոտում են գտնվում ՆԱՏՕ-ական Թուրքիան և ԵՄ-ին նավթ ու գազ վաճառող Ադրբեջանը՝երբեք չի զսպելու և հարվածելու Անկարային կամ Բաքվին։ ՔՊ-ն խաղաղության փոխարեն ՀՀ-ի համար բերում է նոր պատերազմ՝չպատրաստելով ոչ բանակը, ոչ հասարակությունը այդ պատերազմին, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը պատրաստ է կյանքի կոչել Ալիևի բոլոր պահանջները՝սեփական աթոռը պահպանելու համար։
































