Արեւմուտքը փորձում է քաոս սերմանել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ։ Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի՝ հենց ՆԱՏՕ-ի բլոկի երկրների կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկությունը, իսկ դրանից առաջ էլ՝ այդ պղտոր ջուրը խառնելը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոսկվան «մեսիջ» է հղում Փաշինյանին և ՔՊ-ին՝Հայաստանը չվերածել Արևմուտքի հակառուսական գործիքի։ Փաշինյանն ու թիմը փորձում են Մոսկվայում ռուսամետ ձևանալ, իսկ Արևմուտք մեկնելիս՝հանդես գալ հակառուսական դիրքերից։ Սակայն երկու աթոռների վրա միաժամանակ նստելու ռազմավարությունը՝հանուն իշխանության պահպանման, չի ստացվելու։ ՌԴ-ն թույլ չի տա Հայաստանը վերածել «երկրորդ Ուկրաինայի»։
ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը ցանկանում են Մոսկվայի դեմ երկրորդ ճակատ բացել Անդրկովկասում՝հակառուսական տրամադրություններ գեներացնելով Հայաստանում՝հենվելով ՔՊ-ի վրա, ինչպես նաև Վրաստանում՝ամեն գնով ցանկանում են հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թույլ չտալ ռուսամետ ուժերի կողմից իշխանության պահպանումը։
Արևմուտքը հասկանում է, որ Ուկրաինայի պատերազմը մոտենում է ավարտին՝ՌԴ-ն չի պարտվելու և Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ի դեմ ստեղծել նոր լարվածության օջախներ։
ՔՊ-ն հանուն իշխանության պահպանման պատրաստ է ՀՀ-ն տանել դեպի Արևմուտք՝կտրելով ՌԴ-ից՝հաշվի չառնելով այդ քայլի աղետալի հետևանքները հայոց պետականության համար։
Հայաստանի ապագան ու անվտանգությունը սերտորեն կապված է ՌԴ-ի հետ՝ՀՀ-ն չպետք է դառնա Արևմուտքի «գեոպոլիտիկ գործիքն» ընդդեմ Մոսկվայի։
Սեդա Գևորգյան



































