Փաշինյանը կազմաքանդում է ՀՀ պաշտպանական գիծը

Առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։ Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատի» առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանը կազմաքանդում է ՀՀ պաշտպանական գիծը՝Ադրբեջանին են փոխանցվել և դեռ փոխանցվելու են ռազմավարական բարձունքներ, լոգիստիկայի նկատմամբ հսկողություն։ Տավուշում միակողմանի զիջումներ անելով Բաքվին ՔՊ-ական թիմը Հայաստան-Վրաստան ռազմավարական մայրուղու նկատմամբ հսկողությունը տվեց Ադրբեջանին։ Դա Հայաստանի «կյանքի ճանապարհն» է, որն ապահովում է կապն արտաքին աշխարհի, դաշնակից ՌԴ-ի հետ։

Դրան զուգահեռ, Փաշինյանն ու թիմը Բաքվին են հանձնելու Տիգրանաշենը(Քյարքի), դրանով կտրելով Երևանը՝Սյունիքից և Հայաստանն՝Իրանից։ Հայաստանի կարևորագույն լոգիստիկաները տրվում են թշնամուն առանց որևէ փաստաթղթի՝Ալիևը պահանջում է՝Փաշինյանը կատարում։

Այս աղետը կանխելու միակ տարբերակն արագ իշխանափոխությունն է՝Փաշինյանն ու թիմն ապացուցել են, որ նրանք հանուն իշխանության պատրաստ են համագործակցել Արևմուտքի, Ադրբեջանի, ցանկացած ուժի հետ, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ կիրառել սեփական ազգի նկատմամբ։

Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝Ադրբեջանը զինվում է և նորանոր պահանջներ է առաջ քաշում։ Հայաստանի փրկությունը Փաշինյանին հեռացնելու մեջ է՝հակառակ պարագայում հայոց պետականության հիմքերը կազմաքանդվելու են մինչև վերջ։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն