2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Փաշինյանը հավատարիմ է Արևմուտքին տված հակառուսական խոստումներին։ Ռուս սահմանապահները դուրս են բերվելու Իրանի հետ սահմանից, ինչը ՀՀ ազգային անվտանգության համար պարունակելու է մի շարք սպառնալիքներ, ինչն իհարկե ՔՊ-ականներին չի հետաքրքրում։
Իրան-Հայաստան սահմանն այսօր խաղաղ է, ապահով, քանի որ այնտեղ են ռուս սահմանապահները։ Չմոռանանք, որ Բաքուն և Անկարան ցանկանում են հասնել Իրանի կազմաքանդմանն ու Իրանական Ադրբեջանը միացնել Ադրբեջանին՝ստեղծելով Մեծ Ադրբեջան։ Այս պարագայում ռուս սահմանապահների դուրս բերումը կարող է ուժեղացնել պանթուրքական ազդեցությունը Սյունիքի երկայնքով և սպառնալիք հանդիսանալ նաև Իրանի համար։
Փաշինյանը «սուվերունության» մասին հեքիաթներով կազմաքանդում է Հայաստանի անվտանգային համակարգը, որի անբաժանելի մասն է ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում, այդ թվում Իրանի հետ սահմանին։
Փաշինյանը կատարում է անգլո-սաքսոնական ուժերի հրահանգը՝աստիճանաբար չեզոքացնելով ռուսական ներկայությունը ՀՀ-ում՝այն փոխարինելով թուրքական գործոնով։ ՔՊ-ն այդ քաղաքականությունը կյանքի է կոչում սկսած 2018թ․-ից և Արցախի հանձնումն ու «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն այդ աղետալի ռազմավարության մասնիկներն են։
Սեդա Գևորգյան


































