Մեր երկիրը գտնվում է անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև. Վեհափառ Հայրապետ
Հայ Առաքելական եկեղեցին ահազանգում է՝հայոց պետականությունը վտանգված է։ Փաշինյանն ու թիմը 2018թ․-ից սկսած՝իրենց սատելիտ արևմտամետ ՀԿ-ների հետ միասնական ճակատով պայքարել են Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ցեխ են շպրտել եկեղեցու կողմ, կանաչ լույս են վառել ՀՀ-ում տասնյակ աղանդների աշխատանքին։
Այսօր ՀՀ-ում մոտ 450 հազար մարդ աղանդավորական է, ինչն ազգային անվտանգության հարց է։ Ուժային կառույցներն ընդդիմության դեմ պայքարելու և գաղտնալսելու փոխարեն ավելի լավ է զբաղվեն այս խնդրով։
Հայ Առաքելական եկեղեցին խոսում է Արցախի մասին, արցախցիների խնդիրների մասին, ինչի մասին չեն բարձրաձայնում Փաշինյանն ու թիմը, որպեսզի նրանց դաշնակից Ալիևը չբարկանա։
Այսօր Երևանում իշխանության են թուրք-ադրբեջանական, Արևմուտքի շահերի սպասարկողները։ Նրանց համար Արցախը՝բեռ էր, որից նրանք ազատվեցին։ ՔՊ-ի համար թուրքն ու ադրբեջանցին՝բարեկամ են, իսկ ՌԴ-ն՝թշնամի։
Հակառուսական և հակաեկեղեցական քարոզչությունը դարձել են են ՔՊ-ի իշխանության հիմնական ուղղությունները։
ՔՊ-ն ցանկանում է մոռացության մատնել Արցախը, Արևմտյան Հայաստանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, զրոյացնել հայ-ռուսական կապերը՝Արևմուտքից դրա դիմաց չստանալով ոչինչ, միայն Փաշինյանի իշխանության երկարաձգման և անվտանգության երաշխիքներ։
Հայոց պետականությունը վտանգված է՝ներսից ՀՀ-ն կազմաքանդում են ՔՊ-ականներն ու նրանց սատարող հակառուսական 5-րդ շարասյունը, իսկ դրսից՝թուրք-ադրբեջանական տանդեմն ու նրանց կուրատոր Արևմուտքը։
Սեդա Գևորգյան


































