Փաշինյանը կուլիսներում նոր ադրբեջանամետ զիջումներ է նախապատրաստում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը:
Փաշինյանը կուլիսներում նոր ադրբեջանամետ զիջումներ է նախապատրաստում։ ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ականները շեղում են մանր խնդիրների վրա, իսկ կուլիսներում քննարկում են Բաքվի բոլոր պահանջները հերթով կյանքի կոչելու հարցերը։
ՔՊ-ականները հայտարարում են, որ գնում են դեպի խաղաղություն, սակայն դա խաղաղություն չէ, այլ նոր կապիտուլյացիա՝Ալիևի բոլոր պահանջների իրականացում։ Խաղաղություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանից նոր զիջումներ են արվում Բաքվին։
ՀՀ-ում պետք է իշխանության գան նոր, ազգային ուժեր, ովքեր չեն կատարելու Արևմուտքի և թուրք-ադրբեջանական դաշինքի պատվերները։
ՀՀ քաղաքացիներից գաղտնի տեղի են ունենում ՀՀ-Ադրբեջան բանակցություններ, որոնց արդյունքների մասին Փաշինյանն ու թիմը լռում են, իսկ հետագայում՝պոստ-ֆակտում Բաքվին նորանոր զիջումները փաթեթավորելու են խաղաղության դարաշրջան ոչինչ չասող արտահայտության մեջ։
Հայոց պետականությունը մեծ տեմպերով գնում է դեպի կործանում՝փրկությունը փաշինյանական թիմի արագ հեռացման մեջ է։ Արցախը հանձնած, բանակը կրճատող ու արտաքին պարտքը ավելացնող թիմից որևէ հայանպաստ գործողություններ սպասելն անիմաստ է։
ՀՀ-ն հնարավոր է փրկել՝ազգային, պետականամետ ուժերի լայն կոնսոլիդացիայով՝Փաշինյանի հեռացման պահանջը դնելով, որպես անկյունաքար։
Եթե ՔՊ-ն վերարտադրվի 2026թ․-ի ընտրություններով՝Հայաստանը վերածվելու է թուրքական վիլայեթի։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն