Վաշինգտոնն սկսել է օժանդակել Հայաստանի արեւմտամետ կուսակցություններին, որպեսզի օգնի նրանց անցնել խորհրդարան 2026թ. ընտրություններում։ Այս մասին նշվել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրությունում։
ԱՄՆ-ը Հայաստանը վերածում է երկրորդ Ուկրաինայի՝հենվելով Փաշինյանի և արևմտյան շահերը սպասարկող, հակառուսական կուսակցությունների վրա։
Այդ կուսակցությունները՝արտախորհրդարանական այն ուժերն են, որոնք ժամանակ առ ժամանակ հանդիպում են Փաշինյանի հետ։ Մարդ-կուսակցությունները, որոնք չունեն ընտրազանգված ՀՀ-ում և զբաղված են միայն ՌԴ-ի դեմ սև քարոզչություն իրականացնելով ու Արևմուտքին գովերգելով՝ 2026թ․-ին ամեն ինչ անելու են ՔՊ-ի վերարտադրության համար։
Արևմտամետ և հակառուս այդ ուժերը հարվածելու են ազգային, պետականամետ ուժերին, որոնք կողմ են ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի ամրապնդմանն ու դրա դիմաց Փաշինյանից ստանալու են ֆինանսական ռեսուրսներ և մանդատներ ապագա ԱԺ-ում։
Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ն դուրս բերել Մոսկվայի ռազմա-քաղաքական ազդեցությունից և ՀՀ-ն դնել թուրքական և ադրբեջանական ազդեցության տակ՝տնտեսական, էներգետիկ, դեմոգրաֆիկ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի և Փաշինյանի ու արևմտամետ կուսակցությունների միջոցով Արևմուտքը ցանկանում է միասնական ճակատ ձևավորել ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի, ինչպես նաև ընդդեմ ազգային ուժերի՝ՀՀ-ի ներսում։
ՀՀ-ի վերածումը հակառուսական խրամատի հղի է աղետալի հետևանքներով հայոց պետականության համար։ Մնալով առանց ՌԴ-ի պաշտպանության ՀՀ-ն ենթարկվելու է թուրք-ադրբեջանական միասնական զորքի հարձակմանն, ինչը կհանգեցնի Սյունիքի օկուպացիային, ինչը ՔՊ-ին իհարկե քիչ է հետաքրքրում։
Սեդա Գևորգյան