Ռուանդայի Հանրապետությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեին

Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 

Նախագահ Կագամեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ռուանդայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

 

Ավելի վաղ դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիեր Նդուհունջիրեհեին:

 

Քննարկվել են հայ-ռուանդական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման ներուժը և այն իրագործելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խթանումը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն