Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված, անորակ ձայնագրություններով. փոխնախարարը՝ փոփոխություններ կատարելու մասին

Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:

«Առաջարկված նախագծով կունենաք մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին՝ որակյալ ձայնագրություններով և ճշգրիտ կատարումներով։ Հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական զարգացում կատարվի։

Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով՝ ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին և վերջապես վերջացնում ենք ուղերձով, որը ուղերձ է այսօրվա քաղաքացուն»,- ասաց փոխնախարարը։

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով