Մանրամասներ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ

Ովքեր կարող են օգտվել Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված՝ 40+10 հազար դրամ աջակցության  նորացված ծրագրից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել:

2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝

·         հանդիսացել են միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու,

·         տեղահանվել են 2020 թ․ հետո և նրանց տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացած անձանց ցուցակներում,

·         ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները։

2025 թ․ նախատեսվող ծրագրից չեն կարողանա օգտվել այն հայրենակիցները, ովքեր 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ստացել են միայն 10,000 դրամ աջակցություն։

Հունվարից մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ․ այնուհետև կփոփոխվի շահառուների շրջանակը և աջակցության չափը։

2025 թ․ ապրիլից հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որից կարող են օգտվել հետևյալ առանձին խմբերի անձինք՝

·         1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք,

·         63 և ավելի տարեկան անձինք,

·         կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք,

·          մինչև 18 տարեկան երեխա են։

ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել օգտվել ծրագրից։

Եթե արդեն իսկ օգտվում եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ աջակցությունը կտրամադրվի ԼՂ առանձին խմբերի շահառուներին՝ 30,000 դրամի չափով։

Եթե հանդիսացել եք ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեք ստացել հավաստագիր, ապա կարող եք օգտվել  2025 թ․ նախատեսվող ծրագրից (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում)։

Եթե անձը ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել է հավաստագիր, սակայն հրաժարվել է, տվյալ ծրագրի շրջանակում անկախ հավաստագիրն իրացրած լինելու կամ հրաժարվելու հանգամանքից, 2025 թ․ նախատեսվող ծրագրից կկարողանան օգտվել ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր չստացած անձինք։

Անձը կարող է օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից, եթե ունեք ընդամենը մեկ անշարժ գույք, որի Ձեր բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից: Ընդ որում, բնակության համար նախատեսված անշարժ գույք ունենալու պայմանը չի վերաբերում ԼՂ բնակապահովման ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձանց:

Եթե 2025 թ․  անձը նախատեսում է բացակայել ՀՀ–ից, ապա տվյալ ամսվա աջակցության տրամադրումը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիսների ընթացքում, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե   բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը։

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով