Հայ-ռուսական ռազմական դաշինքը՝հայոց պետականության ողնաշարն է

ՌԴ-ն ՀՀ-ի համար հանդիսանում է անվտանգության, տնտեսական զարգացման հիմնական գործընկեր։ ՌԴ-ն եղել է, կա և մնալու է ՀՀ-ի ու հայ ժողովրդի ռազմավարական դաշնակիցը։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայ-ռուսական ռազմական դաշինքը՝հայոց պետականության ողնաշարն է։ Փաշինյանն ու ՔՊ-ն տարիներ շարունակ հակառուսական քարոզչություն են իրականացնում, խաթարում են հայ-ռուսական կապերը՝դա անում են Արևմուտքի թելադրանքով ու այդ կերպ փորձում են ՀՀ-ն պոկել ՌԴ-ից ու տանել դեպի ԵՄ ու ՆԱՏՕ։
Հայ-ռուսական կապերի խզումը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն միայնակ է մնում թուրք-ադրբեջանական միասնական բանակի առջև՝դրանից բխող աղետալի հետևանքներով անգամ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար։

Եթե ՀՀ-ն կտրում է ռազմա-քաղաքական կապերը ՌԴ-ի հետ, ապա կորցնում է նաև Սյունիքը։ Փաշինյանն ու թիմն ամեն ինչ արեցին, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից՝Արցախը Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի մաս և դրանով իսկ կատարեց թուրքական և արևմտյան պատվեր։

Հայ-ռուսական կապերի ամրապնդումն ու ընդլայնումը բոլոր հարթակներում նպաստելու է ՀՀ-ի տնտեսական աճին, հայոց բանակի հզորացմանն ու վերազինմանն, ինչպես նաև թույլ կտա ՀՀ-ին դիմակայել Թուրքիային և ամեն օր զինվող Ադրբեջանին։
Ուկրաինական պատերազմի ավարտից հետո Մոսկվան ավելի մեծ ուշադրություն է դարձնելու ՀՀ-ին ու Հարավային Կովկասին։
Փաշինյանն ու թիմը հեռանալու են և հայ-ռուսական հարաբերություններում բացվի նոր դարաշրջան։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն