Կոռուպցիոն երևույթների հետ կապ չունեմ, պատրաստ եմ ծառայել երկրին, այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի իմ կարիքը. ՔԿ նախագահ

Հավաստիացնում եմ, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել, իմ առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե նրա անունը կապվում է կոռուպցիոն երևույթների հետ:

Նա նշեց, որ իրեն առաջին հերթին հետաքրքիր է իր գործառույթները պատշաճ կատարելը:

Հարցին՝ ինչի՞ց էր դժգոհ Նիկոլ Փաշինյանը, որ ազատեց Արգիշտի Քյարամյանին և երբ իրեն նշանակել է, չի՞ ասել, ի՞նչն էր խնդիրը, որ այդ խնդիրներն էլ նա չկրկնի, նա ասաց, որ յուրաքանչյուր պետական ծառայողի պաշտոն հավերժ չէ, մի օր աշխատանքի կարող է լինել, պաշտոնավարել և մի օր էլ պատրաստ լինել լքել այդ պաշտոնը:

«Ես պատրաստ եմ ծառայել երկրին, այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի»,- շեշտեց նա։

Իսկ թե ինչո՞վ է ավելի լավ ծառայելու, քան Արգիշտի Քյարամյանն էր ծառայում, նա ասաց. «Աշխատանքը կգնահատվի լավ, թե վատ, դա հարաբերական է։ Աշխատանքը գնահատելու է հանրությունը: Ես ինքս իմ աշխատանքը երբեք չեմ գնահատելու, դա լինելու է տեսանելի և շոշափելի:  Այսինքն, եթե հանրության շրջանում այդ արդարության զգացողությունը չլինի, բնականաբար, ուրեմն խնդիր կա»:

Հարցին էլ՝ Հովիկ Աղազարյանի մասով գործ կա, որը հասել է քննչական կոմիտե և ասվում է, նա միջամտել է, փորձել է դիմել իր հետ կապված, նաև դա էր պատճառը, որ Քարամյանը դուրս եկավ, ի՞նչ գիտի այդ մասին, նա ասաց, որ այն գործերից, որոնց, որպես գլխավոր դատախազի տեղակալ, չի ծանոթացել, տեղյակ չէ և որ այդ գործի մասին մամուլից է տեղյակ միայն:

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան