Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան    16.4°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        -8°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    3.6°C

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան