ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո

«ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև հենց ՀԱՊԿ-ում»,- belta.by-ի հաղորդմամբ, այս մասին Աստանայում ՀԱՊԿ նեղ կազմով գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ անդրադառնալով միջոցառմանը հայկական կողմի բացակայությանը։

«Այսօր պատիվ ունեցա առաջինը ելույթ ունենալու, քանի որ մեր հայ գործընկերները նիստին չեն մասնակցում։ Սա, ի դեպ, բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր կազմակերպությունում»,- ասել է նա։

Սովորաբար գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները խոսում են այբբենական կարգով՝ ելնելով երկրների անունների առաջին տառերից։ Այսպիսով, եթե գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ լիներ, նա առաջինը կխոսեր։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին երկրի մասնակցության սառեցման մասին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ  ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ասել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն