Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Աստանայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի իշխանությունների չմասնակցելու փաստին՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը։

«Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում՝ ինչ է ուզում անել և ինչպես է ուզում ապահովել սեփական անվտանգությունը։  Կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հենց Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսներով»,- ասել է ՌԴ նախագահը։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն