Օրվա սկանդալը
Նիկոլի քունը երևի չէր տանում։ Ժամը 7-ը չհասած, նա իր ֆեյսբուքյան էջով համայն աշխարհին հայտարարեց, թե 1994-ից՝ «Հրադադարից հետո՝ մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։ Ու այս համատեքստում ինքը մեծ սխալ է գործել, որ 2018-ին այդ մասին չի հայտնել Հայաստանի հասարակությանը։
Այստեղ ուզում ենք հիշեցնել, որ սույն երևույթը դեռ ամենասկզբում էր հայտարարում, որ բանակցությունների մանրամասներին ծանոթացել է Ալիևից։ Բա հո Ալիևը չէր պատմի, թե ինչպես են իր հորն ու իրեն նեղը գցել, ինչպես է մեծ ջանքերի արդյունքում հաստատվել արցախցիների ինքնորոշման իրավունքը ու դարձել բանակցությունների հիմնական կետերից մեկը։ Ալիևը Նիկոլին երբեք չէր ասի, թե ինչպես են մի քանի անգամ ինքն էլ, հայրն էլ հրաժարվել ստորագրել բանակցային փաթեթը՝ մեկնաբանելով, թե «իրեն հայրենիքում ճիշտ չեն հասկանա»։
Ու ընդհանրապես, պրիմիտիվ կլիպային մտածողության այս կրողը, որ բազմիցս խոստովանել է, որ «էդքանը հո չէ՞ր կարդալու»՝ պետական զեկույցների մասին խոսելիս, էստեղից-էնտեղից իրենց «Perfect TV»-ներից է տեղեկություններ ստացել բանակցությունների մասին։ Դրա համար էլ այսօր այսպիսի հակահայ, հակապետական, դավաճանական հայտարարություններ է անում։ Իսկ իրականում, հերթական անգամ Ալիևի կոշիկներն է լիզում ու նրա կապույտ երազանքն իրականություն դարձնում։
Համացանցում անհավանական քննադատություն էր այս աբսուրդի վերաբերյալ։ Բազմաթիվ մարդիկ ու պարզ քաղաքացիներ Նիկոլի աչքն էին խոթում կնքված-ստորագրված փաստաթղթեր։ «Срач»-ից չփրկեց նույնիսկ արտահերթ գրառումը՝ ամանորյա ուղերձ գրելու, կնոջը գետնին նստած՝ կոշիկները կողքին շպրտած, իբր պարապելիս նկարելու մասին։ Ու վերջում, հակազդեցությունից վախեցողը նախկին երեք նախագահներին բանավեճի հրավիրեց, թե բա եկեք պատմեք ու ապացուցեք հակառակը։ Սա ճիշտ այն դեպքն է, երբ մի հիմար քարը ձորն է գցում ու 7 խելոքով չեն կարողանում այն հանեն։
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից, Նիկոլին մերժելով ասել էին, որ «Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ. բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նրան «տիկտոկյան կոմիկ պերսոնաժ» էր անվանել ու ասել, որ «Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է»։
Սերժ Սարգսյանի գրասենյակը նույնպես մերժել էր ու ասել՝ «Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը»։
Նույնիսկ բանավեճի երկրորդ հրավերն է անտեսվել։ Իհարկե, այս մերժումները նա ոչ թե իրեն ուղղված քաղաքակիրթ հայհոյանք է ընկալելու, այլ անմիջապես «տեսա՜ք, վախեցա՜ն» տեսակի իրեն համապատասխան պրիմիտիվ քարոզչության նյութ է դառնալու։ Բայց փաստը մնում է փաստ. Հայաստանի միակ ղեկավարը, որի ստորագրությունն առկա է Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթղթի տակ, ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։
Տգիտության ճիրաններից դասախոսություն կարդացողը
Գետնին թավալ գալով «լուրջ պարապելու» իմիտացիա անող կնոջը պետք է խորհուրդ տալ «տգիտության ճիրաններից ազատագրել» սեփական քաղաքացիական ամուսնուն։ Ու դրա համար ոչ վայոցձորյան «կրթական կանգառ» պետք կլինի անել, ոչ էլ նոր hashtag-եր հորինել։ Ընդամենը պետք է նախ անձամբ, իսկապես, ոչ թե տեսախցիկների համար կրթվել, հետո էլ գուցե բախտը բերի, կողքինն էլ մի քիչ խոնավություն քաշի ու փաստաթղթեր կարդա։
ԱՄՆ-ն գուցե դառնա պահպանողականության կենտրոնը
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն արդեն անցել է «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» գործին։ Արիզոնայում իր հետևորդների հետ հանրահավաքի ժամանակ, նա հայտարարել է, որ բանակը ու Ամերիկան առհասարակ մաքրելու է «տրանսգենդերային խելագարությունից» ու որ ԱՄՆ-ն կճանաչի միայն երկու սեռ՝ արական և իգական։
Կարելի է այս հայտարարություններն ուղղակի ականջահաճո ու սպասված պոպուլիզմ հայտարարել, բայց Թրամփը բիզնեսմեն է ու հրաշալի հասկանում է, որ տնտեսության հաջողությունը առավել կանոնակարգված, ոչ քաոտիկ հասարակությունն է, բայց որ ավելի կարևոր է՝ սպառողը։ Վերջինս կարող է գոյություն ունենալ, երբ հասարակությունում կա ընտանիք, որն էլ երեխա է ունենում, ինչն ուղղակի անհնար է 72 գենդեր ունենալու պարագայում։
Մնում է միայն հուսալ, որ ԱՄՆ-ից ամբողջ աշխարհով տարածվող այս աղտը այլևս չի խաթարի Երկիր մոլորակի բնակչության բնական լինելը։
Թրամփն ու Պուտինը կհադնիպե՞ն
Երկու օր է, Թրամփն ու Պուտինը իրար հետ հանդիպելու մասին ազդակներն են հղում միմյանց։ Թեև Պեսկովն ասել է, որ դեռևս Թրամփի հետ հանդիպման կազմակերպման մասին ուղերձներ չեն ստացել, բայց կարծես այս Երկիր մոլորակի մակարդակով հանդիպումը սարերի հետևում չէ։ Հետաքրքիր է, որ Պեսկովը խոսել է այն մասին, որ Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր՝ առանց հստակեցնելու ուղղությունները։
Պուտինի գլոբալ չվերթային «արգելքը» պայմանավորված էր ՄՔԴ-ի որոշմամբ, որ նա պետք է ձերբակալվի այն երկրներում, որտեղ ընդունել են Հռոմի ստատուտը։
Ու նման որոշման այս ուղիղ անտեսումը հերթական ապացույցն է, որ միջազգային որևէ կանոն այս պահին ուղղակի չի գործում, այսինքն՝ նոր աշխարհակարգի ձևավորման գործնական փուլ ենք մտնում։
Բելառո՞ւսն են թիրախավորելու
Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն արդեն 7-րդ անգամ գրանցվեց՝ որպես թեկնածու, ԱՄՆ-ն իր քաղաքացիներին «անհապաղ հեռանալու» կոչ արեց։ Սա հետաքրքիր է՝ հատկապես այն ֆոնին, որ ռուս-ուկրաինական մարտական գործողություններից 1000 կմ հեռավորության վրա գտնվող Կազանում դրոնային հարձակում է լինում։ Իսկ հիշենք, որ ԱՄՆ-ն իր քաղաքացիների անվտանգությամբ մտահոգվում է միայն այն ժամանակ, երբ հաստատ գիտի, որ «մի վատ բան լինելու է»։ Այս իմաստով, կարող ենք ենթադրել, որ առաջիկայում հարձակման են ենթարկվելու Բելառուսի՝ հատկապես ռազմական օբյեկտները։ Ինչպես ասում են Ռուսաստանի շուրջ ռազմական վառվող օղակը նեղանում է։
Ու Մերձդնե՞ստրը
Կարծես թե մի նոր «վառվող» կետ էլ է շուտով ավելանալու։ Վերջերս հաճախակի խոսող ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Մերձդնեստրում ռազմական գործողության ծրագիր է պատրաստում, «ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նա չի փորձի պատերազմ սկսել»։ Ըստ հաղորդագրության՝ Մոլդովայի նախագահը վերջերս հանդիպում է ունեցել երկրի կառավարության ղեկավարության հետ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ։ «Հանդիպումն ավարտվել է Սանդուի խոսքերով Մերձդնեստրում վերահսկողություն հաստատելու և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ներկայությունը վերացնելու համար ռազմական գործողության պլան մշակելու անհրաժեշտության մասին», – հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։
Ախր գոնե այդքան բացահայտ ու միաքայլ գործողություններ չանեն։ Արևմուտքն էլ այլևս նախկինը չէ՝ խորամանկ ու թաքնված ծրագրերով։ Իրենք էլ են պրիմիտիվացել։
Կուզենայի՞ք Զուրաբիշվիի նման գերագույն հրամանատար ունենալ
Վրաստանում հուզումները շարունակվում են, թեև աստիճանաբար փողոց դուրս եկողների թիվը տեսանելիորեն նվազում է։ Վերջին հանրահավաքում երկրի դեռևս գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվին ասել է, թե «Ես մնում եմ Վրաստանի նախագահն ու գերագույն հրամանատարը»՝ համաձայն 6 տարի առաջ տված երդման։ Իր ելույթում նա ընդգծել է, որ նոր ընտրության քվեարկության օրը պետք է նշանակվի մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 29-ը։ Այդ օրը լրանում են իր պաշտոնավարման ժամկետը, և պետք է կայանա նրա իրավահաջորդի՝ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալությունը:
Եթե պարզ, նա պնդում է, որ երկրում անկայունթյան նոր ալիք լինի, որ ինքը մնա իշխանության… Ա՜խ, որքան քաղցր է այդ անուտելի աթոռը…
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 29-ին պետք է հրաժարական տա իր պաշտոնից ու եթե այդ օրը նա հրաժարվի կամովին հեռանալ նախագահականից, նրան ազատազրկում է սպառնում։
Բայց Զուրաբիշվիլիի համար շոուն դեռ պետք է շարունակվի… Իրեն այդպես են թելադրել։
Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերությունը օրակարգում է
Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Սավելևը, որ գտնվում է Իրանում, այս երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել Պուտինի հրավերը՝ այցելելու Ռուսաստան։ Ակնկալվում է, որ այցը կարող է տեղի ունենալ 2025 թվականի առաջին օրերին։ Այս այցը կարևոր է նաև նրանով, որ անկախ բոլոր պնդումներից՝ Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերությունը դեռ օրակարգային հարց է ու հավանաբար այցի ընթացքում կստորագրվի համագործակցության պայմանագիրը։
Մեր տարածաշրջանում օրեցօր լարվող իրավիճակում այն շատ էական նշանակություն կարող է ունենալ, մանավանդ, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար Թուրքիայի աճող ազդեցությունն արդեն կենսական վտանգավորության է հասնում։
Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ուժեղանալ
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Բաքվում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ, համատեղությամբ՝ Էրդողանի փեսա ու «Բայրաքթար» անօդաչուի հեղինակ Սելջուկ Բայրաքթարօղլուին։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ «Շուշիի հռչակագրի կատարմանն ուղղված պատշաճ գործողությունների կարևորությունը»։ Հիշեցնենք, որ սա վերջին 10 օրում արդեն երրորդ բարձրաստիճան զինվորական պատվիրակությունն է, որ ժամանում է Բաքու։ Իսկ ով չի հիշում, ասենք, որ Շուշիի հռչակագիրը Հայաստանի գոյության համար ուղիղ սպառնալիք է։
Ինչ մեսիջ է սա
«Մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելու» պատճառաբանությամբ՝ Հայաստանը ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, ու հիմա Հայաստանի ու Կոսովոյի քաղաքացիները կարող են դիմել վիզայի համար։
ՀՀ ԱԳՆ-ի այս անհասկանալի, տարօրինակ որոշումը հերթական պրո-արևմտյան պարտադրված քայլն է իրականում։ Կոսովոն, որ պաշտոնապես կիսաճանաչված պետություն է, ու դրա հարցը հաճախ է կիրառվում՝ Արցախի հարցի վերաբերյալ քննարկումներում, փաստացի ճանաչվում է Հայաստանի կողմից, այն պարագայում, երբ արցախցիների անձնագրերը անգամ դրանք տվող Հայաստանն է մերժում։
Թե ինչ մեսիջ է սա մեր հասարակությունը՝ հատկապես արցախցիներին, ուղղակի մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում։ Բայց փաստը մնում է փաստ. Մեր պետության ներկայիս ղեկավարությունը չի ճանաչում սեփական քաղաքացիների «ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը», բայց հաճույքով դա անում է՝ այլ ճչանաչված պետության պարագայում։
Կոպիրկինը հանդիպել է ՆԳՆ-ին
ԱՄՆ-ի ուղիղ կուրացիայի տակ գործող ՀՀ նորանշանակ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանին է հանդիպել Հայաստանում ՌԴ-ի դեսպան Կոպիրկինը։ Սարգսյանին շնորհավորելով՝ դեսպանը նրան է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ պատրաստակամություն կա շարունակելու երկկողմ գործընկերությունը և ընդլայնելու համագործակցության ուղղությունները։
Իսկապես հետաքրքիր է, թե ինչ է եղել գրված ՌԴ ՆԳՆ նամակում։ Այս հանդիպման իրական ինտրիգը սա է։
Հետքայլ՝ հակազդեցության դեպքում
Այս իշխանությունը, որ հայտնի է լուրջ հակազդեցության պարագայում հետքայլ անելով, մի հերթական սեփական որոշումից էլ է հրաժարվել։ Շրջանառությունից հանվել է տնտեսվարողների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը, որի համաձայն բոլոր տնտեսվարողները, որոնք տարածքը գերազանցում էր օրենքով սահմանված չափը, պետք է սեփական միջոցներից տեսախցիկներ գներ, ապահովեր շուրջօրյա տեսահսկում՝ ՆԳՆ-ի ուղիղ հասանելիությամբ։ Ինչպես բոլոր նման աբսուրդների պարագայում, այս անգամ էլ նպատակը «բարի» էր ներկայացվում, թե բա «հանցավորության դեմ պայքար»։ Հիմա ի՞նչ, ստացվում է, որ էլ չե՞ն պայքարելու, թե հասկացել են, որ չհայտարարված նախընտրական փուլում 6 անգամ ավելացող հարկերին մի նման պարտադրանք դնելը բունտ կառաջացնի ու ձայները կպակասեն։
Տրանսպորտի հարցը կլուծվի՞
Մի բունտ էլ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանը կանխեց՝ հայտարարելով, թե ինքը կփոխհատուցի այն 7.5 մլն դրամը, որով իր համար դեպի Լոս Անջելես բիզնես դասի տոմս են գնել։ Թե բա. «Ես ինքս էլ ապշած էի» խեղճը չգիտեր, թե իր համար ինչ տոմս են գնում… Տո ստի՞…