Ակնկալում եմ շարունակել համագործակցությունը՝ նոր շոշափելի արդյունքների հասնելու համար. Միրզոյանը շնորհավորել է Ժան Նոել Բարոյին Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։

Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,- X-ում գրել է Արարատ Միրզոյանը:

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին