Փաշինյանի հակառուսականությունը ՀՀ-ն տանելու է դեպի թրքացում

ՀԱՊԿ անդամ պետությունները համատեղ շտաբային վարժանքներ են կազմակերպել, «որոնց ընթացքում մշակել են դիվերսիաների, ահաբեկչական գործողությունների և արտակարգ իրավիճակների բացահայտմանն ուղղված քայլերը»։ Հայաստանը վարժանքներին չի մասնակցել։

Փաշինյանի հակառուսականությունը ՀՀ-ն տանելու է դեպի թրքացում։ Եթե ՀՀ-ն խզում է կապերը ՌԴ-ի հետ, իսկ ՀԱՊԿ-ն՝Մոսկվայի ստեղծած ռազմա-քաղաքական դաշինքն է, ապա դրա այլընտրանքը՝ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ կապերի խորացումն է, ինչին ՀՀ-ն դրդում է Արևմուտքը։

Արևմուտքը հրահանգել է Փաշինյանին և ՔՊ-ին խզել կապերը ՌԴ-ի և ռուսական կազմակերպությունների հետ՝խորացնելով կապերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։

Այսինքն, Արևմուտքը ՀՀ-ում ռուսական ռազմական, տնտեսական ներկայությունը ցանկանւոմ է փոխարինել թուրքական և ադրբեջանական ներկայությամբ, ինչը հանգեցնելու է հայոց պետականության դե-ֆակտո վերացման, սակայն դա Արևմուտքին չի մտահոգում։

Փաշինյանը հանուն աթոռի և միլիոնների պատրաստ է կատարել ցանկացած հրահանգ՝նա դա ապացուցել է իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում։

Հայաստանի փրկությունը՝ռուս-իրանական դաշինքին անդամակցելն է և Թրամփի իշխանության գալով Հարավային Կովկասը վերադառնալու է Մոսկվայի ազդեցության գոտի։

Փաշինյանի և թիմի հակառուսականությունն արդեն ակտուալ չեն լինի և գնորդներ չեն ունենա Վաշինգտոնում։

ՀՀ-ի փրկությունը՝օր առաջ իշխանափոխության մեջ է, քանի որ ՔՊ-ի իշխանության մնալը՝ազգային անվտանգության սպառնալիք է թե հայոց պետականության, թե հայ ազգի ֆիզիկական գոյության համար։

ՀՀ քաղաքական բոլոր ուժերն անկախ կուսակցական պատկանելիությունից պետք է միավորվեն մեկ օրակարգի շուրջ՝Փաշինյանի հեռացում։

ՔՊ-ի վերարտադրությունը 2026թ․-ին հանգեցնելու է ՀՀ-ի դե-ֆակտո վերացման։

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին