Պուտինը դեկտեմբերի 26-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Փաշինյանը. Ուշակով

ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին, vedomosti.ru-ի փոխանցմամբ, հայտնել է  ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Նիստը կկայանա ՌԴ Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրում։

Այս տարի Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): Միջոցառմանը կմասնակցեն նաև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն