Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր թե՛ քո ընտանիքի ներսում, թե՛ նրանից դուրս։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանը ծրագրում է ոչնչացնել Հայաստանը, իսկ Փաշինյանը խոսում է արտամուսնական կապից։ Փաշինյանի ստատուսներն աստիճանաբար վերածվում են «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման՝շոուներ պլինտուսից ներքև։
Դա Փաշինյանն անում է գիտակցաբար, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ու քաղաքական դաշտը քննարկի կեղծ օրակարգեր՝Բաքվի նորանոր պահանջներից ՔՊ-ի առաջնորդն այդպես է շեղում հանրության ուշադրությունը։
Արտամուսնական կապն ինչ կապ ունի այսօր հայոց պետականության գոյությանը սպառնացող վտանգների հետ՝ոչ մի։ Ադրբեջանը ողջ Հայաստանն է ցանկանում գրավել ու այստեղ ադրբեջանցիներ բնակեցնել, հայ-ռուսական կապերը Փաշինյանի ջանքերով կազմաքանդվում են, արտագաղթը չի դադարում, տնտեսությունը վերածվել է փլատակների ու արտաքին պարտքը ռեկորդներ է սահմանում։
Վերոնշյալ ազգային աղետը կանխելու փոխարեն Փաշինյանն ամեն օր նոր կեղծ օրակարգեր է նետում ներքաղաքական դաշտ, որպեսզի հանրությանը շեղի մանր խնդիրների վրա։
2018թ․-ից ի վեր այս իշխանությունների գործելաոճն է մանիպուլյացիան ու ստերի տարածումը՝ներքին քաղաքականության մեջ նախկինների ու հայոց բանակի հասցեին, իսկ արտաքին հարաբերություններում՝բոլոր խնդիրների համար մեղադրել ՌԴ-ին։
ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, քանի նրանք իրենց հեռախոսներով կարդում են և քննարկում են Փաշինյանի կեղծ օրակարգերն ու դուրս չեն գալիս պայքարի՝Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակելու են պաշտոնավարել, ամեն ինչ զիջել Ադրբեջանին, իսկ իրենք իրենց կլանով՝հարստանալ։
Փաշինյանը հասկանում է, որ նոր ընտրություններով նա չի կարող մնալ իշխանության և փորձելու է կոալիցիա ստեղծել արևմտամետ, հակառուսական կուսակցությունների հետ՝2026թ․-ին վերարտադրվելու համար։
Հայոց պետականության գոյությունը վտանգված է, քանի որ Երևանում իշխանության են Բաքվի լոբբիստներ ՔՊ-ականները։
Հայաստանի փրկության միակ և ամենակարճ ճանապարհն՝իշխանափոխությունն է ցանկացած գնով։