Հայ Առաքելական եկեղեցին՝ՔՊ-ականների թիրախում է

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից երեկ հայտարարել են, որ Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։

«Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»,- ասված է պարզաբանման մեջ:

Հայ Առաքելական եկեղեցին՝ՔՊ-ականների թիրախում է։ Փաշինյանն ու ՔՊ-ն ՀՀ-ում հենվում են տարբեր աղանդավորական շարժումների վրա՝հարվածում են հայոց եկեղեցուն, որպես ազգային ինստիտուտի։

Փաշինյանի և ՔՊ-ի դաշնակիցներն են տասնյակ հազարավոր աղանդավորականներն ու արևմտյան կեղծ արժեքներ քարոզող ՀԿ-ները, որոնց համար հայկական ազգային արժեքներն ու Հայ Առաքելական եկեղեցին՝հակառակորդ են և թիրախ։

Հայ Առաքելական եկեղեցին՝հայոց պետականության կարևորագույն ազգապահպան ինստիտուտներից է՝այդպես է եղել դարեր շարունակ, սակայն ՔՊ-ի համար եկեղեցու, հայկական ավանդական արժեքների, ընտանեկան արժեքների դեմ պայքարելը՝քաղաքական պատվեր է, որը գալիս է Արևմուտքից։

ՔՊ-ն սպասարկում է Արևմուտքի շահերն ոչ միայն արտաքին քաղաքականությունում՝կազմաքանդելով հայ-ռուսական և հայ-իրանական կապերը, այլ նաև ներքին քաղաքականությունում։

Հայկական ավանդական արժեքներն ու դարավոր ինստիտուտները ՔՊ-ի ու նրանց հովանու տակ գործող արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների մշտական քննադատության, սև փիառի և հարվածների տակ են։

Հայ Առաքելական եկեղեցուն պետք է պաշտպանի ողջ հայ ժողովուրդը՝բոլոր քաղաքական ուժերը, անկախ կուսակցական պատկանելությունից կամ արտաքին քաղաքական կողմնորոշումից։

Հայոց պետականության ողնաշարը՝Հայ Առաքելական եկեղեցին է, հայոց բանակն ու հայկական արժեքները՝լեզու, մշակույթ, պատմական հիշողություն։

Փաշինյանի ու ՔՊ-ի համար խորթ են վերոնշյալ արժեքները՝դրա համար այդ արժեքները սկսած 2018թ․-ից նրանք թիրախավորում են թե անձամբ, թե միջնորդավորված՝հազարավոր ֆեյքերով ու արևմտամետ ՀԿ-ներով։

Սեդա Գևորգյան

Շնորհակալություն իշխանություններին իմ շուրջ այսպիսի մեծ փիառ անելու համար. գեներալ Արշակ Կարապետյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ասում ենք` հերոսները միայն Եռաբլուրում են, ուրեմն ողջերի մեջ հերոսներ չկան, դա կործանման ուղի է

Զինվորների մաղթանքները հայ ժողովրդին