«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տոմատի մածուկի շրջանառության ոլորտում իրականացվող վերահսկողական միջոցառումների ընթացքում հսկիչ գնումների արդյունքում ձեռք է բերվել թվով 25 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանք և ուղարկվել լաբորատոր փորձաքննության՝ դրանցում չոր նյութերի, քլորիդների (աղերի) զանգվածային մասի և շաքարի առկայությունը պարզելու նպատակով։
Հատկանշական է, որ թվով 12 վարույթով պատասխանող տնտեսվարող սուբյեկտներից 7-ն ընդունել են վարույթով իրենց վերագրվող իրավախախտման փաստը։
Բացի դրանից, Հանձնաժողովի կողմից Էկոնոմիկայի նախարարությանն առաջարկվել է քննարկման առարկա դարձնել «Տոմատի մածուկ» հասկացության և դրան ներկայացվող պահանջներն օրենսդրորեն ամրագրելու, ինչպես նաև տեխնիկական պայմաններով ապրանքին օրենսդրորեն ներկայացվող պահանջներից շեղվելու արգելք սահմանելու հարցերը»։



































