ՀՀ և ԱՀ զինուժը չի կրվել. ամեն բան քաղաքական որոշմամբ էր. Քաղաքագետ

Քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է.

«Բայրամովը հարցազրույցում ասում էր, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մեզ համար դա լավ ավարտ չէր ունենալու. ավելին ասեմ՝ 44-օրյան ոչ միայն մարտահրավեր էր, այլ նաև հնարավորություն խնդրին լուծում տալու հողի վրա, քանի որ Արցախը հանձնելու ռազմավարական պլանավորումը՝ կարող էր չեղարկվել մարտավարական ու օպերատիվ պլանավորմամբ/գործողությամբ, ու ոչ միայն պահել վիճակը, այլև նաև առաջ գնալ, իսկ դրա իրական հնարավորությունը առանց մի գրամ պրոպագանդա ու քարոզչություն՝ կար:

ՀՀ և ԱՀ զինուժը չի կրվել. ամեն բան քաղաքական որոշմամբ էր, ինչպես էր՝ նիկոլի գալը, 2018-ի ընտրություններում ՀՀԿ-ի՝ իբր ընտրական շեմ չանցնելը և դրա արագ ընդունումը և շատ այլ բաներ:

Եկեղեցին ինքը նիկոլին առիթներ է տալիս իրեն հարվածելու. եթե կոտրվեց, կփակվի հայ առաքելական սուրբ եկեղեցու վերջին էջն ու բարոյագիտությունը:

Եթե քաղաքական ու պետական այրերը, որ ունեն գործիքներ ազդելու իրավիճակի վրա, հանուն հայի, եկեղեցու, ինքնության ու հավատքի քայլեր ձեռնարկեն, իրավիճակ կփոխվի. տեսնենք, սպասենք:

Իրողությունը շատ պարզ է. ձեզ հիշելու են ձեր արած-չարածով»:

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն