Զինծառայությունից ապօրինի ազատում տալու հիմքով ռազմական հոսպիտալի բժիշկը կալանավորվել է

Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հիվանդության սիմուլիացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ»,– ասված է պատասխանում։

Կառույցը հայտնել է, որ ձերբակալվածներից մեկը՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, կալանավորվել է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն