Գյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել

Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված  2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը։ Այս մասին ArmeniaSputnik–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ըստ «Սպուտնիկ Արմենիայի», կալանավորվածը քաղաքապետի խորհրդական Կարապետ Ղուկասյանն է, իսկ քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների վարչության պետ Արտեմ Մկրտչյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն