Ալեքսանդրապոլյան դասեր, արդյո՞ք պատմությունը կրկնվում է.
1903 թ. հունիսի 12-ին հրապարակվում է` Հայ առաքելական եկեղեցու գույքը, կալվածքները և դրամական միջոցները բռնագրավելու մասին օրենքը։ Օրենքի կիրառումն առաջ է բերում ողջ հայ ժողովրդի բուռն դժգոհությունը։ Առաջին ազդանշանը տալիս է Ալեքսանդրապոլը: 1903 թ. հուլիսի 29-ին 5000-ից ավելի մարդ եկեղեցական զանգահարությամբ հավաքվում է առաջնորդարանում (այդ տարիներին առաջնորդրանը գտնվում էր Յոթվերքի հարևանությամբ՝ ներկայիս քաղաքապետարանի շենքի տեղում), ուր իջևանել էր Խրիմյան Կաթողիկոսը, այնուհետև այդտեղից ուղեկցում է նրան երկաթուղու կայարան և աղմկալից ցույցերով պահանջում մերժել կառավարութէյան պահանջն ու չհանձնել եկեղեցական գույքը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ունենալով հայ ժողովրդի աջակցությունը, օգոստոսի 4-ին թիվ 958 կոնդակով Սբ. Էջմիածնի Սինոդին հրամայում է չենթարկվել կառավարության կամքին։ Նմանատիպ ելույթներ տեղի ունեցան գրեթե բոլոր հայաբնակ վայրերում՝ Երևանում, Կարսում, Էջմիածնում, Ախալքալաքում, Գանձակում, ԹիՖլիսում, Բաթումում, Շուշիում, Նոր Նախիջևանում և այլուր: Ի վերջո պայքարը պսակվում է հաջողությամբ և ցարական կառավարությունը հաշվի է նստում հայ ժողովրդի կամքի հետ ու հրաժարավում է օրենքի կիրառումից։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը


































