25 տարեկան քննիչը ասում է՝ «Արա՛, գրի», իսկ դու՝ մի քանի պատերազմ անցած գեներալ, գլուխդ կախ գրում ես. ՊՆ նախկին նախարար

Ամբողջ սպայական կազմը և գեներալիտետը նստած են մի «նավակի մեջ», ինչպես որ եկեղեցական ծառայողները. այստեղ ևս սկսեցին մեկը մյուսի վրա ցուցմունքներ տալ, ընդ որում՝ սուտ: Այո, մեր երկրի ղեկավարը քանդում է, ոջիլի պես մտել է բոլորի արանքը, քանդում է ու հետո իշխում է:

Կոչումով գեներալն ասում է. «Դեմ են տվել ասել են գրի, մենք էլ գրել ենք»: Ի՞նչ է նշանակում «Դեմ են տվել»: Դու սպա ես, դու գեներալ ես, քո վրա կրակեն անգամ, դու չպիտի գլուխդ իջեցնես: Բայց քեզ 25-30 տարեկան մի քննիչ թուղթ է դնում առջևդ, ասում է՝ «Այ տղա, գրի», իսկ դու լինելով գեներալ՝ մի քանի պատերազմ անցած, չվիրավորվելով անգամ քննիչի խոսելաձևից, այն քննիչների, որոնք անգամ այնքան կյանք դեռ չեն ապրել, որքան դու ծառայել ես… Բայց քեզ ասում են՝ «Արա՛, գրի», ու դու գրում ես:

Ինչ ասեմ, դրա համար էլ պարտվել ենք: Այսպիսի տականք արարք չպիտի լինի ո՛չ եկեղեցում, ո՛չ սպայական կազմի մեջ: Այս դեպքում այս իշխանությունը ոչինչ չի կարող անել:

ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն