Այսօր Արցախի հերոս, լեգենդար զորավար Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրն է

Այսօր լեգենդար հրամանատար Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրն է։

Նա այն հրամանատարներից էր, ով պատերազմում առաջնորդվում էր հաշվարկով, գիտելիքով և պատասխանատվությամբ։ Խորհրդային զինվորական դպրոցի կոփում անցած սպա, փորձառու հրամանատար, Իվանյանը Արցախյան ազատամարտի ծանրագույն փուլում ստանձնեց Պաշտպանության բանակի ձևավորման ու կառավարման պատասխանատվությունը։ Նրա համար պատերազմը համակարգված գործընթաց էր, որտեղ ամեն որոշում պետք է փրկեր կյանք և ապահովեր հաղթանակ։ Նրա սկզբունքը մեկն էր․ «Զինվորը պետք է հաղթի, ոչ թե զոհվի»։

Քրիստափոր Իվանյանը կարևոր դեր ունեցավ Շուշիի ազատագրման և Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունների համակարգման մեջ։ Նա հետևողական էր կենտրոնացված հրամանատարության, սպայական կարգապահության, շտաբային աշխատանքի և հետախուզական տվյալների կիրառման հարցում։ Նա խուսափում էր անհարկի ճակատային հարձակումներից, գերադասում էր տեղանքի ճիշտ օգտագործումը, կրակի հաշվարկված ուժը և մարդկային ռեսուրսի խնայումը։ Քաղաքական նպատակն ու ռազմական խնդիրը նա երբեք չէր խառնում։

Այսօր էլ Քրիստափոր Իվանյանի անունը հավերժ մնաց կազմակերպված հաղթանակի մշակույթի մեջ։ Պրոֆեսիոնալ բանակաշինության այն ուղին, որը նա ներկայացնում էր, այսօր էլ մնում է օրինակ։

Մեծ Հայրենականում ցուցաբերած սխրանքների համար գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանն արժանացել է շուրջ 40 շքանշանների և մեդալների: Երբ ֆաշիստների հետևորդները՝ ադրբեջանցի զավթիչները, հարձակվեցին Արցախի վրա, գեներալ Իվանյանը կնոջ հետ բնակվում էր Սանկտ Պետերբուրգում։ Նա դասավանդում էր զինվորական ակադեմիաներից մեկում և ուշադրությամբ հետևում հայրենիքում կատարվող իրադարձություններին։ 1992 թվականին, երբ հայկական ուժերը պաշտպանական ծանր մարտեր էին մղում, 72-ամյա զինվորականը ժամանեց Հայաստան, անուհետև մեկնեց Արցախ:

Իվանյանը ՊԲ-ում հրետանային զորատեսակի կազմավորման, ուսումնական զորամասերի և ստորաբաժանումների, ինչպես նաև նրանց ուսումնանյութական բազայի ստեղծման նախաձեռնողն ու կազմակերպիչն էր։

Գեներալ Իվանյանի անունով Արցախում կոչվեց ռազմամարզական վարժարանը, որն այսօր, ցավոք, օկուպացված է:

 

Հավերժ փառք լեգենդար հրամանատարին

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն