Այսօրվա ՀՀ ԱԱԾ-ն չի կարող ՊԱԿ-ի գործակալական ցանցի մասին որևէ բան հաստատել կամ հերքել։ Դա կարող է անել միայն խորհրդային ՊԱԿ-ի իրավահաջորդ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը. գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը
«ՓԱՍՏ. Սովետական Միության փլուզումից առաջ ՀԽՍՀ ՊԱԿ-ի (նույն ինքը КГБ-ի) բոլոր արխիվները Երևանից տեղափոխում են Մոսկվա։
Ըստ այդմ այսօրվա ՀՀ ԱԱԾ-ն չի կարող ՊԱԿ-ի գործակալական ցանցի մասին որևէ բան հաստատել կամ հերքել։
Դա կարող է անել միայն խորհրդային ՊԱԿ-ի իրավահաջորդ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (նույն ինքը ФСБ-ն)։
Նիկոլականների այսօրվա տեղեկատվական դիվերսիան ապացուցում է միայն մեկ բան. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն վաղուց արդեն գոյություն չունի, իսկ այդ անվան տակ գործող կառույցը Նիկոլի ձեռքում վերածվել է բութ գործիքի՝ քաղաքական ոստիկանության։
Իսկ այ կարկառուն նիկոլական Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ ինֆորմատոր լինելու փաստը, եթե ճիշտ եմ հիշում, այդպես էլ չի հերքվել…
Հ.Գ. Ուշադրություն դարձրեք նաև գրառմանս կից նկարին. ՀԽՍՀ ՊԱԿ-ի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված կրծքանշանը ռուսերենով է։ Ինչպես և ՊԱԿ-ի ամբողջ գրագրությունն էր ռուսերենով»։


































