Հավատքը չի դատվում, իրավունքը բարձր է քաղաքական պատվերներից. ՀՃՇ ակցիա

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև տեղի ունեցավ ակցիա` ի պաշտպանություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքների և ինքնավարության։
Ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը։ Մենք սա դիտարկում ենք որպես անթույլատրելի միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին` հակասող թե՛ Սահմանադրությանը, թե՛ պետություն–եկեղեցի հարաբերությունների պատմական հավասարակշռությանը։
Մասնակիցները պահանջել են ՀՀ գլխավոր դատախազից և գործով զբաղվող քննիչներից`
▪︎ անհապաղ վերացնել սահմանված արգելանքները,
▪︎ դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործընթացներին ուղղակի կամ անուղղակի միջամտությունը,
▪︎ գործել բացառապես օրենքի և սահմանադրական լիազորությունների շրջանակում։
Մասնակիցները պաստառների վրա գրել էին այն քննիչների անունները, ովքեր հայտնի են շինծու քրեական գործերի շրջանակներում, նրանցից մեկը քրեական գործ է հարուցել Վեհափառի նկատմամբ, մյուս երկու քննիչները՝ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նկատմամբ:
Ակցիան կազմակերպել էր «Համահայկական ճակատ» շարժումը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն